«Մենք էլ Բաքուն ու Անկարան ենք ուզում»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից ՔՊ արտագաղթած Սերգեյ Բագրատյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հերթական ելույթն էր ունենում՝ նախկին «դժոխային» օրերի մասին, եւ արձանագրում, որ դրան հաջորդեց «փրկությունը»։ Փորձում էր արդարացնել Արցախի հանձնումը, թե մեր ժողովրդի 100 տոկոսը դեմ է դրան, բայց պետք է իրականությանն ուղիղ նայենք, իսկ իրականությունն այն է, ըստ Բագրատյանի, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեզնից երես է թեքել. «Ստատուս քվոն պահպանվում էր մեր ռազմավարական դաշնակցի՝ մեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Եվ երբ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը հայտարարեց, որ այլեւս ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, տարածաշրջանում դիսբալանսը խախտվեց։ Ժողովուրդն այլեւս մեզ չի ների, եթե երազանքի գիրկն ընկնենք, ոչ թե իրական պետական հողի վրա պինդ կանգնենք»։
Ելույթից հետո հարցրինք. իրականությունն այն է, որ Ալիեւը ողջ Հայաստանն է ուզում, հնարավո՞ր է Արցախը հանձնելուց հետո այդ հարցում իրատես լինեն` տանք ու պրծնենք։
«Մենք էլ Բաքուն ենք ուզում, Անկարան ենք ուզում»: Ձեր ուզելը քիչ է, Նիկոլ Փաշինյանը չի ուզում եւ քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չունի։ «Ոչ մի երկիր ոչ մի երկրից տարածքային պահանջ չունի, երբ ՄԱԿ-ի անդամ ես դառնում, բոլոր երկրներն այդ մասին ստորագրում են, չէ՞, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանը ոչ միայն ունի, այլեւ վերցնում է, այս իրականության մեջ քաղաքացիներին կոչ եք անում` եկեք ամեն ինչ տա՞նք։
«Իրականությունն այն է, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, դրանից բացի, եթե Արցախի ժողովուրդը կարողանում է իր իրավունքները պաշտպանել, մենք իրենց կողքին ենք բոլոր հարցերում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)