Նիկոլ Փաշինյանը դեռևս ոչ մի բան չի ստորագրել․ պայմանագրեր ստորագրելը արագ չի լինում
Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բրյուսելում քննարկելով ու համաձայնություն տալով Արցախը հանձնելուն ու Հայաստանից էլ 8 գյուղ հանձնելուն՝ Նիկոլ Փաշինյանը իրականում դեռևս ոչ մի բան չի ստորագրել։ Ընդհանրապես, պայմանագրեր ստորագրելը արագ չի լինում, ու եթե Նիկոլը համաձայնություն է տվել, դա դեռևս չի նշանակում, որ անպայման պետք է այդպես լինի։
Սիրելի Արցախցիներ, շատ եմ խնդրում, էդպիսի խուճապահար նամակներ մի գրեք, թե «վե՞րջ, հանձնե՞ց Արցախը․․․»։ Նիկոլը վաղուց է հանձնել, բայց Արցախը չի հանձնվել։
Նիկոլն ընդամենը բանավոր կամ գրավոր համաձայնություն է տվել, բայց մինչև այն դառնա իրականություն, երկարատև ճանապարհ պետք է անցնել, բազմաթիվ բանակցություններ, պայմանագրերի կնքում, խորհրդարանների վավերացում։
Իսկ այդ ընթացքում հայ ժողովուրդը կարող է վերջապես քնից արթնանալ, դուրս գալ փողոց ու վռնդել ազգակործան պատուհասին, հրաժարվել նրա ստորագրած թղթերից կամ տված խոստումներից։
Եթե չէ, ուրեմն դրան էլ արժանի ենք։ Ներքևի նկարում ծանոթացեք, թե ինչ կլինի, եթե ամեն դեպքում Նիկոլը տա այն, ինչ խոստացել է»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի