Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Փաշինյանը ասում էր՝ մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց ձեր խոսքից հակառակն է ստացվում. Արթուր Խաչատրյանը՝ դատախազին

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է». Ձեր հաղորդումից իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 36-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նշելով, որ կառավարությունն իր հաջողությունների մասին խոսելիս առաջինը հիշատակում է ոստիկանական բարեփոխումները, բայց գլխավոր դատախազի զեկույցից պարզվում է, որ կա հանցագործությունների, թմրամոլության աճ և դրան զուգահեռ բացահայտումների նվազում՝ Խաչատրյանը հարցրեց. «Արդյո՞ք այս ամենը չի նշանակում, որ ոստիկանական բարեփոխումները եթե կատարելապես չեն ձախողվել, ապա գոնե սխալ ուղության վրա են, որովհետև պարզ տրամաբանությունն ասում է, որ եթե ճիշտ ուղության վրա լինեին, ապա աճ չէր լինի, լավագույն դեպքում կայունացում կլիներ, մինչև տեսնեինք, թե ինչ ենք անում»:

Գլխավոր դատախազն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործի բացահայտված լինելու մասին հայտարարությանը վերաբերող հարցին. «Քրեադատավարական ընթացքի և քրեաիրավական գնահատականների մասին միակ սուբյեկտը, որը կարող է խոսել վարույթի մասին՝ վարույթն իրականացնող մարմինն է: Քրեադատավարական բացահայտման տեսանկյունից կարծում եմ այստեղ իմաստային տարբերություն կա: Ես ինքս, ցավոք, այդ ելույթը չեմ լսել: Քրեադատավարական կոմպոնենտ այդտեղ լինել չի կարող, քանի որ Մարտի 1-ի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում: Այսինքը՝ նախաքննության փուլում քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա»,-հայտարարեց Աննա Վարդապետյանը:

Նա չհամաձայնեց, որ ոստիկանության բարեփոխումները ձախողել են, քանի որ եթե նախկինում թմրանյութերը տարածվում էին առձեռն, մարդկանց միջոցով, ապա այսօր՝ կիբերտիրույթում են կատարվում:

«Որևէ դեպքում հանցագործությունների որակական փոփոխությունները չեն կարող ասել, որ բարեփոխումները ձախողել են, ընդհակառակը՝ բարեփոխումները պետք է ձգտեն այս հանցագործությունների որակական փոփոխությունների հետևից»,-ասաց Վարդապետյանը:

Հայտարարելով, որ նոր գործիքներ պետք է տային ոստիկանությանը, որպեսզի նրանք ճիշտ կարողանային պայքարել նոր որակի հանցագործությունների դեմ՝ Խաչատրյանն ասաց. «Թմրամիջոցների տարածման դեմ պայքարելու համար ոչ թե հովերբորդեր գնեիք, այլ մի քիչ ավելի շատ բան սովորացնեիք կիբերհանցագործությունների մասին»:

Պատգամավորը շեշտեց, որ նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է խաղամոլության, հանցագործության, թմրամոլության, ինքնասպանությունների թվերի աճ. «Արդյոք սա չի նշանակում, որ մեր հասարակությունը 2022 թվականին՝ այս իշխանությունների ներքո դեգրադացվել է»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:

ՀՀ Գլխավոր դատախազը ասաց, որ ինքը չի կարող քաղաքական հայտարարություններ անել և դրական համարեց պարեկային ծառայության ներդնումը: