Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Հայաստան

Չալաբյանն Աննա Հակոբյանին առաջարկում է ներողություն խնդրել հայ ժողովրդից զրպարտության համար

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը վարչապետի տիկին Աննա Հակոբյանին առաջարկում է ներողություն խնդրել հայ ժողովրդից զրպարտության համար:

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Այս ամսվա սկզբին, ես գրել էի նրա մասին, որ ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, "Հայկական ժամանակ" կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմի օրոք մենք 11,000 դասալիք ենք ունեցել, և որ նույն պնդումը մի քանի օր առաջ արել էր թշնական պետության պարագլուխ Իլհամ Ալիևը։

Այս կապակցությամբ, ես մի քանի հարց էի բարձրացրել՝

ա) որտեղ՞ից է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը,

բ) եթե այդ թիվը հայտնի Իլհամ Ալիևի ելույթից, ապա ինչո՞ւ է նա այն կրկնում, և դրանով մեր երկրում տարածում թշնամական պրոպագանդան,

գ) եթե այդ թիվը հայտնի է սեփական ամուսնուց, ապա ի՞նչ իրավունք ուներ նա, որպես պաշտոնատար անձ, գաղտնի տեղեկություն տրամադրել մեկ այլ անձի, որն այդ տեղեկությունները ի պաշտոնե իմանալու իրավունք չունի,

դ) եթե այդ տեղեկությունները հայտնի է երրորդ անձից, ո՞վ է այդ երրորդ անձը, որը պետական գաղտնիք է բացահայտում, և ի՞նչ իրավունքով է տիկին Աննա Հակոբյանը այդ տեղեկությունը տարածում,

ե) եթե այդ տեղեկությունը մտացածին սուտ է, ապա առավել ևս ինչ՞ու և ի՞նչ նպատակով է տիկին Հակոբյանը այն տարածում,

զ) եթե այդ տեղեկությունը նույնիսկ աղոտ կերպով մոտ է իրականությանը, ապա ինչու մինչև հիմա համապատասխան քրեական գործեր չեն բացվել, ինչու են իրավապահ մարմինները անպատիժ թողնում և թաքցնում այդ դասալիքներին, և դրանով այլոց դրդում՝ համանման պայմաններում դասալքության դիմել։

Նաև, ես հանձն էի առել համապատասխան ուսումնասիրությունից հետո, հետագա իրավական քայլեր ձեռնարկել՝ այս հարցերի առնչությամբ մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու նպատակով։

Երեկ, 168.am լրատվական կայքի մեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, մենք կատարեցինք այս ուղղությամբ առաջին քայլը: Ի պատասխան նրանց կողմից լրագրողական հարցման, ՀՀ Դատախազությունը տրամադրեց հետևյալ պաշտոնական տեղեկատվությունը՝

«ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ, հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է, իսկ այդ վարույթներով անցնող մեղադրյալների թիվը այժմ ընդամենը 756 է:

Ներկա պահին, 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակ արձանագրված դեպքերով՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ»։

Ամփոփելով, կարելի ասել, որ այս պահին դասալքության մեջ կասկածվում է ընդամենը 756 անձ, որոնցից 143-ի մասով է նախաքննությունը բավարար նյութեր հավաքել, գործը ուղարկելու դատարան: Սա բազմապատիկ ավելի փոքր թիվ է, քան Աննա Հակոբյանի նշած 11,000-ը, որից կարելի է եզրակացնել, որ Աննա Հակոբյանը իսկապես կրկնում էր թշնամական պրոպագանդայի թեզերը, և զրպարտում ողջ հայ ժողովրդին, և հատուկ նրա կռվող հատվածին:

Այս կապակցությամբ ես տիկին Աննա Հակոբյանին առաջարկում եմ հանդես գալ հերքումով և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ զրպարտության համար: Նրա փոխարեն դա կարող է անել նաև իր ամուսինը՝ որպես տան տղամարդ և պետական պաշտոնյա: Եթե դա տեղի չունենա խելամիտ ժամկետներում, խոստանում եմ հետամուտ լինել, որպեսզի գործադրվեն բոլոր հնարավոր իրավական լծակները՝ վերը նշվածին հասնելու համար»։