Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն «խռխռում» է․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար:
Խոսքը՝ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բանակցային ժառանգության մասին է:
Այդ ժառանգությունն Արցախյան հակամարտության լավագույն լուծումն էր (2020-ի հունվարին Կապանում
Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը),
եթե`
* չքանդվեր Հայաստանի բանակցային խրամատը,
* չկազմալուծվեր բանակը,
* չլիներ, որպես այդ ամենի հետևանք, 44-օրյա պատերազմի պարտությունը:
Իսկ այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթները:
Այդ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, որից բխում են այդ պետության գերակայություններն ու քայլերը:
Եվ այսպես:
1. 2013 թվականի կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ՄԽ համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները, որոնք արծարծված էին համանախագահների հայտարարություններում 2009-2011 թթ.: (նկար 1)
2. 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ կրկին, բացի ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից արդեն հղում էր արված 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին: (նկար 2)
Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը. փաստացի ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին:
3. Եվ ահա՝ 2023 թվական և ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա: (ուստի նկար էլ չկա):
Ի մի բերելով այս վերլուծությունը, փաստենք. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված։
Իսկ Նիկոլի ժամանակ այն նույնպես այլևս գոյություն չունի»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի