Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց

ԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի

Վարույթը հիմնված է բժշկական գիտության վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների վրա․ «Մեդլայն կլինիկ» ԲԿ-ի հայտարարություն

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը սույն գործի նախաքննության ընթացքում պատրաստակամորեն համագործակցել է և շարունակելու է համագործակցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ ինչպես պետական միջոցների յուրացման կասկածն ու մեղադրանքը փարատելու, այնպես էլ այդպիսի յուրացման տրամաբանության ու հնարավորությունների բացակայությունը ակներև դարձնելու համար: Այս մասին ասվում է «Մեդլայն Կլինիկ» ԲԿ-ի հայտարարությունում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կովիդի հետ կապված հարուցված քրեական վարույթի վերաբերյալ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2020 թվականին, երբ երկրագնդում մոլեգնում էր Covid-19 կորոնավիրուսային մարդասպան վարակը, իսկ ռազմաճակատից, ցավալիորեն, չէր դադարում մեր վիրավոր հերոսների հոսքը, «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնն անմնացորդ նվիրումով ներգրավվեց մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների՝ այդ թվում, համավարակի դեմ պայքարին: Մեծ ջանքերի և ներդրումների շնորհիվ, մենք արագորեն ստեղծեցինք առանձնացված բուժկենտրոններ ու կազմավորեցինք արհեստավարժ և նվիրված բուժական անձնակազմ:

Այսպիսի ծայրահեղ դժվարին, անկանխատեսելի ու անվերահսկելի պայմաններում, երբ համաշխարհային գիտությանը հայտնի չէին Covid-19 վարակի դեմ պայքարի բուժական միջոցները ու մարդկանց կյանքի ու առողջության համար պայքարում անընդհատ կիրառվում էի փորձարարական մեթոդներ՝ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի գերմարդկային ճիգերի և շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, մեզ հաջողվեց փրկել հազարավոր կյանքեր, վերականգնել հազարավոր մարդկանց առողջությունը, իսկ մահացությունների թիվը հասցնել նվազագույնի: 2020-ից 2022 թվականների ընթացքում «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը ընդունել և սպասարկել է 6948 կորոնավիրուսով վարակված պացիենտների:

Մեր ջանքերը արժանվույն գնահատվեցին թե՛ մեր պացիենտների, թե՛ հանրության, և թե՛ պետության կողմից: Մասնավորապես՝ մահացության նվազագույն ցուցանիշն ապահովելու հանգամանքը հաշվի առնելով, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր Բաբկեն Շահումյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Մխիթար Հերացու» մեդալով, իսկ մինչ օրս մեր պացիենտներից և նրանց հարազատներից մենք ստանում ենք հարյուրավոր շնորհակալական խոսքեր և հաղորդագրություններ:

ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրը ֆինանսվավորվել է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով, սակայն՝ պետության սահմանափակ ռեսուրսները հաշվի առնելով, «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծախսերը հաճախ հոգացել է նաև իր սեփական շահույթից: Պետական ֆիանսավորումը, յուրաքանչյուր պացիենտի համար սահմանափակված էր որոշակի ժամանակահատվածով, այդուհանդերձ՝ հարյուրավոր պացիենտների բուժումը և վերականգնումը պահանջել է անհամեմատ ավելի երկար ժամանակահատված, և «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը, առանց երկմտելու, այդ ժամանակահատվածի բուժումը հոգացել է ինքնուրույն՝ գերակա համարելով մարդկանց կյանքն ու առաջությունը և գիտակցելով իր մասնագիտական առաքելությունը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի առնչությամբ ս.թ. մարտի 10-ին տարածված հայտարարությունը՝ կապված կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում հատկացված պետական ֆինանսավորման հնարավոր յուրացման վերաբերյալ, մեր համոզմամբ, հիմնված է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա, ինչը հանգեցրել է սխալ եզրահանգումների:

Այս եզրահանգումները, բնականաբար, նախնական են, քանզի նախաքննությունը շարունակվում է: «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը սույն գործի նախաքննության ընթացքում պատրաստակամորեն համագործակցել է և շարունակելու է համագործակցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ ինչպես պետական միջոցների յուրացման կասկածն ու մեղադրանքը փարատելու, այնպես էլ այդպիսի յուրացման տրամաբանության ու հնարավորությունների բացակայությունը ակներև դարձնելու համար:

Մենք ևս գտնում ենք, որ կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը իրավունք ունի և պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները:

Ստեղծված իրավիճակն ու դժվարությունները, անշուշտ, աշխատանքային են և ժամանակավոր: Դրանք որևէ ազդեցություն չունեն և չեն ունենա «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի գործունեության վրա, որը նույն նվիրվածությամբ շարունակելու է ծառայել մեր հանրությանը՝ բոլոր կարիքն ունեցողներին ապահովելով բժշկական օգնության և սպասարկման արհեստավարժ ու բարձրակարգ ծառայություններով»,- ասված է հայտարարությունում։