Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Պետք է գործ հարուցվի և քննարկման առարկա դառնան Փաշինյանի կամ ԶՈւ այն պատասխանատու անձանց գործողությունները, որով դիրքերը հանձնվել են. Արամ Օրբելյան

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ի գրավոր հարցմանը, թե 2021 թվականին Գորիս-Կապան ճանապարհը թշնամու կողմից զավթելու վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է և կա՞ն մեղադրյալներ, պատասխանել էին, որ քրեական գործ չի հարուցվել, հետևաբար՝ չկան մեղադրյալներ։

Արդյո՞ք օրինաչափություն է, որ Գլխավոր դատախազությունն այս դեպքով քրեական գործ չի հարուցել, հետևությունը ո՞րն է։

168.am-ի հետ զրույցում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը պատասխանելով մեր հարցերին, ասաց՝ առաջինը Հայաստանը տեղադրելով մաքսակետեր, և Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանական ձևակերպումներով տեղանունները հայտնելիս, մոտավորապես իր դիրքորոշումն է հայտնել, որ իր կարծիքով՝ դրանք Ադրբեջան են։

«Սա չի նշանակում, որ այդպես է, բայց ես ասում եմ քաղաքական իշխանությունների մոտեցումը։ Դատախազության համակարգը Սահմանադրությամբ նախատեսված է եղել, որ պետք է լինի անկախ, որպեսզի նման դեպքերում կարողանա վարչապետի նկատմամբ քրեական գործ հարուցել ոչ թե նրա համար, որ բռնի զավթում է եղել Ադրբեջանի կողմից, այլ նրա համար, որ ինչ-որ փոխընկալումների ու բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հանձնվել են այդ հողերը։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կիրառման արդյունքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը նոյեմբերի 9-ի դրությամբ եղած դիրքերից չպետք է տեղի ունենար մինչև համապարփակ կարգավորումը։ Բայց դրանից հետո, դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, կրկին փաստաթղթեր կամ փոխըմբռնումներ են եղել։ Սա ոչ միայն Որոտանի, այլև Կապանի գյուղերի և Կապանին հարակից որոշակի ճանապարհներին է վերաբերում»,- նշեց Արամ Օրբելյանը։

Ըստ նրա, խնդրի երկրորդ ասպեկտը պետք է դիտարկել նաև այլ տեսանկյունից. Փաստաբան Օրբելյանն անձամբ հաղորդում է ներկայացրել քրեական գործ հարուցելու վերաբերյալ, սակայն չի հարուցվել, Դատախազին բողոքարկելուց հետո կրկին չի հարուցվել։ Բողոքարկել է նաև դատարան, որը պարտավորեցրել է վերացնել իրավունքի խախտումը և քրեական գործ հարուցել, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները՝ նույնպես։

«Այժմ պետք է քրեական գործ հարուցված լինի, բայց այս պահին վերջնական տվյալներ չունեմ, կստանանք՝ դրա մասին կտեղեկացնենք։

Ինչ վերաբերում է Շուռնուխում տեղի ունեցած բռնությանը, ապա փորձեմ պարզաբանել։ Անկախ նրանից՝ ո՞ւմ է պատկանում այդ տարածքը, ինչո՞ւ եմ ասում՝ անկախ, ինձ համար դա Հայաստանի Հանրապետություն է, բայց զուտ քրեադատավարական դաշտում՝ անկախ դրանից, դա Հայաստա՞ն է, Ադրբեջա՞ն, թե՞ Արցախ, երբ տուն են մտնում զինված ուժերի ներկայացուցիչներ կամ զինված չնույնականացվող անձինք և ասում են՝ դուրս եկեք ձեր տնից, հակառակ դեպքում սպանելու կամ էլ պատանդ ենք վերցնելու, սա արդեն միջազգային հանցագործություն է և ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների տակ է ընկնում։ Մենք հաղորդում ենք ներկայացրել, որպեսզի քրեական գործ հարուցվի, այդ մարդկանց որպես տուժող հարցաքննեն, ուսումնասիրվի, այդ փաստերն ամրագրվեն քրեադատավարական վարույթների շրջանակներում, այդ թվում՝ նաև հայ-ադրբեջանական շրջանակում քննարկման ժամանակ ինչ-որ գործընթացներ կարգավորելու համար ամրագրված ապացույցներ ունենալու համար։ Դատախազության և քննչական մարմինների մոտեցումներն ինչ-որ շատ երկար տեքստերով անուղղակիորեն արձանագրելով, որ իրենց կարծիքով՝ դա Հայաստան չէ, չեն հարուցել քրեական գործ։ Կրկնում եմ, որ մենք առհասարակ չենք բարձրաձայնել պատկանելիության հարցը»,- ընդգծեց Ա. Օրբելյանը։

Նրա կարծիքով՝ հիմքեր կան քրեական գործ հարուցելու համար, նաև գործընթացը պետք է քննարկման առարկա դառնա քրեադատավարական վարույթի շրջանակներում Դատախազության կողմից։ Այդ թվում՝ պետք է գործ հարուցվի և քննարկման առարկա դառնա Նիկոլ Փաշինյանի կամ Զինված ուժերի այն պատասխանատու անձանց գործողությունները, որով ինչ-ինչ գրավոր ու բանավոր հրամաններով դիրքերը հանձնվել է, զորքերը հետ են քաշվել։ Եթե պարզվի, որ դա եղել է ստիպված գործողություն, որովհետև Ադրբեջանը սպառնացել է, կքննարկվի՝ արդյո՞ք քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքներ կան, թե՞ ոչ։

«Միևնույն է, պետք է քրեական գործ հարուցվի, նախաձեռնվի քրեական վարույթ և միայն դրա շրջանակներում հանգամանքները պարզվեն»,- հավելեց միջազգային իրավունքի մասնագետ փաստաբանը։

Հարցին՝ վերջերս իշխանությունը Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել, ըստ որի, ՀՀ իշխանությանը սպառնացող հայտարարությունները, կոչերը կքրեականացվեն, արդյո՞ք Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածի համատեքստում օրենքը տարածվում է իշխանությունների վրա, Արամ Օրբելյանը պատասխանեց, թե ինքն այլ կոնտեքստով է նայում խնդրին։

«Իրականում ՀՀ ինքնիշխանության պաշտպանություն և մի շարք այլ գործողություններ, որոնք պայմանական բռնի գործընթացի հետ չեն կապում, այլ քաղաքական գործընթացի հետ է կապվում, պետք է կարգավորվեն ոչ թե քրեադատավարական գործիքակազմով, այլ մի շարք քաղաքական ու այլ գործընթացների արդյունքում։ Բայց նույնիսկ, եթե այդ համատեքստում էլ դիտարկենք այդ ամենը, մոտվորապես մի շարք հոդվածների շարքին են դասվում՝ սահմանադրական կարգի տապալման և նմանատիպ ինչ-որ գործընթացների, որոնք իրենց էությամբ խառը տեքստ են, որի շրջանակներում փորձելու են քաղաքական ընդդիմախոսների պատասխանատվության ենթարկել։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ-որ քաղաքական գործիչն առաջարկի, որպեսզի Հայաստանը միանա որևէ այլ երկրի, բայց այդ ժամանակ պետք է հասկանանք, որ ինքնիշխանության նվազեցում է լինելու, օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում հավելյալ ինտեգրացիոն գործընթացը։ Նման խնդիր է լինելու, օրինակ՝ ԵՄ-ի հետ համապատասխան ասոցիացման գործընթացների առաջ տանելը։

Հիմա որպեսզի մենք անիմաստ գործընթացների մեջ չընկնենք, օրինագծի հեղինակին պիտի ասենք՝ մարդավարի կարո՞ղ եք ասել՝ ինչի դեմ ենք պայքարում, որովհետև Քրեական օրենգրքով նախատեսել եք հոդված մի բանի համար, որը գոյություն չունի՝ անիմաստ է, օրինակ, ինչո՞ւ չեն նախատեսում այլմոլորակայինների հետ հարաբերվելու քրեական պատասխանատվություն»,- հեգնեց Արամ Օրբելյանը։