«Հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը. Արմեն Աշոտյան
Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին, այն էլ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի գործիք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նիկոլը հաճախ է սիրում խոսել այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա։
Նիկոլն անգամ մի սեփական տերմին հորինեց այս զավեշտը ականջահաճո եւ ոգեւորիչ դարձնելու համար՝ «հայկական խաչմերուկի»։
Իրականում բազմիցս ասել եւ ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելիւ նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլեւ միջազգային լոգիստիկ նշանակություն չունի, քանզի Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը հակված են զարգացնելու «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իսկ «Արեւելք-Արեւմուտք» միջանցքի Բաքու-Թբիլիսի-Կարս արդեն կառուցված երկաթգիծը գործում է ընդամենը 5-7 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ։
Իսկ հիմա նայեք այս քարտեզին եւ ինքներդ համոզվեք, որ Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին, այն էլ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի գործիք։
Ուստի «հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը»,- գրել է նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի