Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականացնում է խիստ ընտրողաբար․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու հասկանալի հետաքրքրություն է առաջացրել և´ «Լաչինի միջանցքի» ճգնաժամի, և´ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, և´ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։
Որքան էլ ուշադրություն կա Բաքվում Լավրովի հնչեցվող հայտարարությունների և, մասնավորապես, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում միջանցքում անցակետ նախատեսված չլինելու շուրջ, դժվար է չհիշել 2020 թվականի հետպատերազմյան փուլում Ադրբեջանի պահվածքը:
Իսկ ինչի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է՞ր, որ Ադրբեջանը 2022-ի գարնանը, 2022-ի դեկտեմբերից մինչ այժմ պետք է տարբեր միջոցներով խափանի ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը կամ 2023-ին ահաբեկչության միջոցով շարքից հանի ՀՀ-Արցախ էլեկրագիծը:
Միգուցե եռակողմ փաստաթղթում ամրագրված էր 2022-ի ապրիլին Փառուխ գյուղի, ապա Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ ադրբեջանական առաջխաղացումը կամ նույն թվականի օգոստոսին մի քանի ռազմավարական բարձունքների նկատմամբ ադրբեջանական հարձակումները, որոնց հետևանքով Արցախը և´ մարդկային, և´ տարածքային կորուստներ ունեցավ:
Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականացնում է խիստ ընտրողաբար և փաստաթղթի դրույթների պահպանման նկատմամբ վաղուց վստահություն չկա:
Այնպես որ, որևէ երաշխիք չեմ տեսնում, որ միջանցքում անցակետերի հարցը վերջնական դուրս կբերվի օրակարգից, մանավանդ, որ Ադրբեջանի նախագահը այն տարբեր ձևակերպումներով շարունակում է պնդել:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ներկայումս օրակարգում է նույն միջանցքում ռենտգեն սարքի տեղակայման հարցը, որի մասին ամիսներ շարունակ բանակցում են Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները և որի մասին Բաքվում անուղղակի նշեց նաև ՌԴ ԱԳ նախարարը. սա ևս ամրագրված չէր հայտնի փաստաթղթում»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի