Մենք կշարունակենք լինել Հայաստանի կողքին. Մակրոն
Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է լինել Հայաստանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մակրոնի ելույթի հիմնական մասը վերաբերվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Ֆրանսիայի նախագանը նաեւ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։
«Մի քանի օրից Ուկրաինայի նկատմամբ ռուսական ապօրինի ագրեսիայի տարելիցն է, եւ չնայած, որ մենք չենք կարող վերջնական եզրահանգումներ անել, բայց կարող ենք այս տարին ամփոփել ու կիսվել որոշակի հեռանկարներով։ Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի հենց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությանն առնչվող եւ այլ հարցեր։
Մեր խնդիրն է այսօր բացատրել, բացահայտ դարձնել, որ Ռուսաստանը անկայունություն եւ քաոս տարածող ուժ է, ինչը նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում՝ վերջինիս դեպքում «Վագների» խմբի կողմից միջամտությամբ։
Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել այն նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել եւ կշարունակենք գործել»,- հայտարարել է Մակրոնը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի