Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց

ФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել

Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Արտակ Զաքարյան

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Տարբեր կողմերից մի թեմա են տարածում, իբր Պապիկյանը եթե դուրս գա` ավելի վատին են նշանակելու:

Հարցի արժեքը ո´չ Նիկոլն է, ոչ էլ առավել ևս մյուսները: Հարցի արժեքը շատ ավելին մեծ է` պետության և Բանակի հեղինակությունն ու կառավարության բարոյականությունը:


Տղաները չեն զոհվել մարտական հերթապահություն կամ մարտական գործողություն իրականացնելիս: Ինքնասպանություն չեն գործել, չեն զոհվել հրամանատարի գործած սխալի պատճառով, ականի վրա չեն պայթել և այլն: Նաև Ադրբեջանի տարբեր ագրեսիաների ժամանակ նման հարց չի առաջացել:

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է:

Եթե ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունից հրաժարականներ չեն լինում, դա նշանակում է, որ բանակում թուլանում է պատասխանատվության ուղղահայացը, թուլանալու է վերահսկողությունը, թուլանալու է բոլոր օղակների կատարողական կարգապահությունն ու ընդհանուր հրամանատարության բարոյական նկարագիրը:

Բանակն այնպիսի օրգանիզմ է, որտեղ ցանկացած պահի, դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատար, կարելի է նախաձեռնել պաշտոնանկությունների և պատասխանատվությունների գործընթաց: Սակայն դա պետք է բխի ընդհանուր կառույցի` ասել է թե պետության շահերից: Վերից վար կառավարման և հրամանատրման հստակ համակարգն առավել զգայուն է դարձնում Զինված Ուժերին` հատկապես ղեկավարի բարոյականության և արդարացի լինելու տեսանկյունից:

Ես կհարգեի այն պաշտպանության նախարարին, որը հասկանալով իր կարգավիճակի կարևորությունն ու հասարակության հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունը` ստեղծված իրավիճակում հրաժարական տար: Դա հնարավորություն կտար պաշտպանական գերատեսչությանը զգաստանալ ու ավելի զգոն լինել իր պարտավորությունների մեջ:

Երբ եվրոպական որևէ երկրում, թեկուզ փոքրիկ սկանդալի պատճառով, որևէ նախարար կամ վարչապետ է հրաժարական տալիս, դա հո չի՞ գնահատվում որպես պետությանը հասցված վնաս: Դա առաջին հերթին տվյալ երկրի հասարակության և աշխարհի առջև կառավարության բարոյական կերպարը պահելու ու հանրության վստահությունը չչարաշահելու խնդիր է լուծում:

Այս իրավիճակում, նույնիսկ լավագույն պաշտպանության նախարարը, պետության և հասարակության շահերից ելնելով պետք է հրաժարական տար: Այլապես, ցանկացած այլ նախարարության կառավարման ոլորտում, ամենամեծ վնասի պարագայում նախարարն ու փոխնախարարներն իրավունք են ստանում խուսափելու որևէ տեսակի քաղաքական պատասխանատվությունից, որովհետև նախադեպերն արդեն առկա են:

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մեր երկրում պրոբլեմները սկսվում են այսպես կոչված վարչապետի պաշտոնավարումից և դա կառավարությունում բոլորը լավ հասկանում են: Եթե պետությունն այս ողբերգությունների հասցրած Նիկոլը դեռ վարչապետ է, ուրեմն ով ասես կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն` առանց մտածելու քաղաքական կամ անձնական պատասխանատվության մասին»,- գրել է նա: