Դուք ո՞նց եք ապրում, ո՞նց եք քայլում էս հողի վրա, ո՞նց եք ձեր երեխեքի աչքերին նայում, նիկոլականներ
Դուք ո՞նց եք ապրում, ո՞նց եք քայլում էս հողի վրա, ո՞նց եք ձեր երեխեքի աչքերի մեջ նայում նիկոլականներ, քպ-ականներ։ Ձեր կոկորդից ոնց է ջուր իջնում․․․
Ու դեռ ԱԺ ամբիոնից էլ խոսում եք ձեր վարչապետի անուրանալի քայլերի մասին։
Սա է ձեր պատկերը, ձեր պատկերացրած Արցախը, Ադրբեջանի հետ «ապրող» Արցախը։
Եվ դուք Արցախն ուղարկում եք արնածոր յաթաղանը հայ մարդու գլխին պահած թուրքի հետ բանակցելու, այ տկլոր ծաղրածուներ՝ անհայրենիք ու անարժանապատիվ․․․
Մեր գլխին կախված ցեղասպանության մեղքը թուրք-ադրբեջանցու հետ հավասարապես կիսում եք նաև դուք՝ քպականներ ու նիկոլ։ Դուք պատասխան եք տալու ազգի ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական ոչնչացման համար․․․ տալու եք․․․
Մեր պարտության մեղքի համար պիտի զենքը վաղուց ձեր քունքին դրած լինեիք․ արժանապատվությունն այյ ելք չէր թողնում։
Բայց դուք արսենյանի, մելքոնյանի ու դավաճանության մյուս սուրհանդակ-մունետիկների հետ դեռ համոզում եք, թե թուրքը սպառնալիք չէ։ Էս ի՜նչ խրախճանք եք սարքել մեր ողբերգության վրա բիզնես անող մարդկային մնացորդներ․․․
Էսքան նողկալի ու եղկելի․
Ձեր սահմանը ձեր անսահման անբարոյականությունն է․․․
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան