Դաշնակցական Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Նա նաեւ նշել է. «Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ, ինձ հայտնի դառնալու պահին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեն այս քրեական վարույթն արդեն հանրայնացրել է, դրան տվել է հանրային լայն հնչեղություն, ավելին՝ փորձել է մոլորեցնել հանրությանը, ուստի՝
պատրաստվում եմ միջնորդել դատարանին, որպեսզի կալանքի միջնորդության քննության դատական նիստն անցկացվի դռնբաց կարգով, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան լուսաբանելու»։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր վստահորդի բնակարանում կատարված խուզարկությամբ քննչական մարմինն իրեն հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերել և չի առգրավվել:
«ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը կոչ եմ անում այսուհետ այդպիսի ապօրինությամբ չօգտագործել նախաքննության գաղտնիության ռեժիմի իր «արտոնությունները» և հանրությանը չմոլորեցնել ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակմամբ»,-նշել էր փաստաբանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի