Արցախի իշխանությունների առաջ քաշած «օդային միջանցքի» ապահովման խնդիրը նույնիսկ ՀՀ իշխանության պատշաճ արձագանքին չի հանգեցրել. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի իշխանությունների առաջ քաշած «օդային միջանցքի» ապահովման խնդիրը, այն է՝ արտաքին աշխարհի հետ օդային կապի միջոցով շարժի ու բեռնափոխադրման իրականացման վերաբերյալ, նույնիսկ Հայաստանի իշխանության պատշաճ արձագանքին չի հանգեցրել։
Ո՞րն է այս կապի ապահովման առաջքաշման անհրաժեշտությունը և ի՞նչ նվազագույն խնդիրներ կլուծի։
Առաջին, Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ որպես պետություն ՀՀ-ն Արցախին կապող միջանցքը փակելու նպատակ չունի, իսկ միջանցքը փակել են բնապահպան ակտիվիստները։
Եթե Ադրբեջանի նպատակը միջանցք փակելը չէ, ապա նա չպետք է խոչընդոտեր, այսպես կոչված, օդային միջանցքի տրամադրմանը, հակառակ դեպքում պետության միջամտությունն ակնհայտ է։
Սա ոչ թե մեզ է պետք ապացուցելու համար, այլ միջազգային հարթակներում հայկական փաստարկները ուժեղացնելու համար։
Երկրորդ, ցամաքային կապի բացակայության պայմաններում, բնականաբար Արցախի իշխանությունը պետք է մտածի այլընտրանքային կապի մասին, իսկ օդային կապի ապահովման հարցը բնականաբար քննարկելիներից է։
Եթե միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը նույնիսկ սահմանափակումներով չխոչընդոտի օդային կապի ապահովմանը, ապա այդ ճանապարհով Արցախում պարենի, դեղորայքի նվազագույն ապահովման հարց կլուծվի։
Այս թեման անլուծելիներից չէ, այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն այս ու նմանատիպ խնդիրների լուծման ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում՝ իր անգործությամբ նպաստելով Արցախում իրավիճակի առավել բարդացմանը»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի