Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Արդյո՞ք ՌԴ խաղաղապահ առաքելությունն իր որևէ գործառույթ չի իրականացնում, իհարկե, այդպես չէ. Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ի հետ պետք է առավել քան երբևէ ինտենսիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես և ինչ պետք է անել զսպելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության գործառույթների թեման հատկապես Հայաստանը կապող միջանցքի փակման համատեքստում շատ քննարկվեց։ Այն քննարկելի էր նաև 2020-ի պատերազմի ավարտն ազդարարող հրադադարից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, ինչպես նաև՝ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, երբ ադրբեջանական զորքերը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, ներխուժեցին Փառուխ գյուղ և Քարագլուխ լեռնաշղթայի տարբեր բարձունքներ։

Ունե՞ր ՌԴ-ն գործառույթ կանխելու ադրբեջանական ագրեսիան՝ այո՛, որովհետև դա հակասում էր նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությանը։ Արդյո՞ք ՌԴ խաղաղապահ առաքելությունն իր որևէ գործառույթ չի իրականացնում, իհարկե, այդպես չէ։

Պետք է՞ դնել ռուսական առաքելության՝ Արցախից դուրս բերելու հարցը, միանշանակ ո՛չ։ Ի՞նչ կլինի, եթե ՌԴ զորքերը չլինեին կամ դուրս բերվեն Արցախից։ Բնականաբար Ադրբեջանը չի բավարարվի միայն միջանցք փակելով և մեծ սպառնալիք կստեղծվի ադրբեջանական հարձակման համար։ Արդյո՞ք այդ սպառնալիքը հիմա չկա։ Կա, բայց ավելի քիչ է դրա ռիսկը, կա նաև մասշտաբի հարց։ Եթե նույնիսկ ՌԴ-ն իր ներկայությամբ կարողանում է հետաձգել այդ հարձակումը և ժամանակ ձգել, դա ևս վատ չի, այլ բան է, որ պետք է ժանանակն օգտագործել և պատրաստվել։ Ի՞նչ կփոխի, եթե Արցախում տեղակայվի բազմազգ խաղաղապահ առաքելություն, ինչպես ՀՀ իշխանությունն է բարձրաձայնում։ Իսկ արդյո՞ք միջազգային հանրությունն ունի նման ցանկություն։ Կկանխի՞ բազմազգ խաղաղապահ առաքելությունն ադրբեջանական նոր ագրեսիան՝ ոչ մեկ չի կարող միանշանակ ասել։

ՌԴ-ի հետ պետք է առավել քան երբևէ ինտենսիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես և ինչ պետք է անել զսպելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան։ Ինչ անելը սկսում է ազնիվ շփումներից և շարունակվում է տարածաշրջանում ռազմական բալանսի վերականգնմանն ուղղված քայլերից։ Սա իհարկե ՀՀ այս իշխանության պարագայում բացառվում է, որ սրանք հակառակ ուղղությամբ են շարժվում։ Ինչ վերաբերվում է միջազգային մյուս դերակատարներին, ապա նրանցից շատերն Ադրբեջանի վրա ունեն իրական ազդեցություն և մեծ ցանկության ու լավ աշխատանքի միջոցով կարելի է իրավիճակ փոխել»,- ասել է նա։