Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց

Զախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»
Քաղաքականություն

Երևանի 2023թ. բյուջեով նախատեսված են նվազեցումներ մի շարք կարևոր ծրագրերի ֆինանսավորման մասով.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2023թ. բյուջեն։

Հարկ է արձանագրել, որ՝

2023թ.-ի համար նախատեսված եկամուտների ամբողջական հավաքագրումը խնդրահարույց է։ 2018-2021թթ. ժամանակաշրջանի բոլոր տարիներին Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրումը թերակատարվել է թե՛ հաստատված բյուջեի և թե՛ ճշտված պլանի մեծության համեմատ։ 2022թ. 9 ամիսների դինամիկայի պահպանման դեպքում սպասվում է, որ 2022-ը ևս բացառություն չի լինի։ Մինչդեռ, 2023թ.-ի բյուջեով նախատեսվում է, որ ընդհանուր եկամուտները 2022-ի ցուցանիշին գերազանցելու են 11.1%-ով։

Կապիտալ ծախսերի 10%-ով նվազեցումը վկայում է քաղաքային իշխանությունների՝ ծախսերը բարձր արդյունավետությամբ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարելու անընդունակության մասին։ Կապիտալ ծախսերի կրճատման կառուցվածքային ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս՝ որոշ կարևոր ուղղություններով կատարվող կապիտալ ծախսերն առավել մեծ չափով են կրճատվելու։ Հարկ է ընդգծել, որ 2018-2021թթ. այս ուղղությամբ ծախսերը զգալիորեն թերակատարվել են։ Ամենայն հավանականությամբ դրանք կթերակատարվեն նաև 2022թ.-ին, քանի որ 2022թ. բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվության համաձայն երեք եռամսյակների ընթացքում կատարվել են այդ հաշվետվությունում ներկայացվող տարեկան ճշտված պլանով նախատեսված ցուցանիշի մեկ քառորդից քիչ կապիտալ ծախսեր:

Ըստ իրականացվող ծրագրերի` բյուջեի ծախսերի ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս. ինչպես 2022թ.-ի, այնպես էլ 2023-ի բյուջեով նվազեցումներ են նախատեսված քաղաքային զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի ֆինանսավորման մասով, այն դեպքում, երբ ֆինանսավորումը չնվազեցված (առանձին դեպքերում՝ նույնիսկ ավելացված) որոշ ծրագրերի նպատակահարմարությունը ներկա պայմաններում այնքան էլ արդարացված չէ, կամ դրանց իրականացումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր` վտանգելով բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:

Բյուջեի պակասուրդի պլանավորվող մեծությունն իրատեսական չէ։ Չնայած Երևան քաղաքի 2018-2021թթ. ժամանակահատվածի բոլոր տարիների բյուջեներով պլանավորվել է պակասուրդ, այնուամենայնիվ, բոլոր այդ տարիներին դրանք փաստացի եղել են հավելուրդային: Դատելով 2022թ. առաջին 9 ամիսների բյուջեի կատարման հաշվետվությունից՝ կարելի է ակնկալել, որ 2022-ին ևս բյուջեն հավելուրդային կլինի (2022թ. բյուջեով նախապես ծրագրված էր 4.3 մլրդ դրամի պակասուրդ, որը հետագայում, համաձայն Երևան քաղաքի 2022-ի բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության, տարեկան ճշտված պլանով բարձրացվել էր մինչև 24.3 մլրդ դրամ, մինչդեռ առաջին 9 ամիսների արդյունքներով փաստացի ձևավորվել է 1.5 մլրդ դրամի հավելուրդ)։

Փաստերը վկայում են պլանավորման ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Այսպես, օրինակ՝ 2022-ի 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 28.10.2022թ.) նշվում է, որ ըստ տարեկան ճշտված պլանի 2022թ. բյուջեով նախատեսվում են 106.5 մլրդ դրամի եկամուտներ, 130.8 մլրդ դրամի ծախսեր և 24.3 մլրդ դրամ պակասուրդ, իսկ արդեն համաձայն Երևանի քաղաքապետի 2023թ. բյուջետային ուղերձի (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 16.11.2022թ.) ստացվում է, որ 2022-ի ճշտված պլանով նախատեսվում են 91.4 մլրդ դրամի եկամուտներ և 98.8 մլրդ դրամի ծախսեր։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նման էական ճշտման արդյունքում տրամագծորեն փոխվում է 2023թ.-ի բյուջեի վերաբերյալ ընդհանուր գնահատականը` պլանավորված ցուցանիշների արժանահավատության մասով։ Քաղաքապետի ուղերձում նշվում է, որ 2023-ի բյուջեի եկամուտները 2022-ի ճշտված ցուցանիշին գերազանցում են 13.7 մլրդ դրամով։ Մինչդեռ, 2022թ. 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում նշված ճշտված պլանի ցուցանիշների հետ համեմատելու դեպքում ստացվում է, որ Երևան քաղաքի 2023թ. բյուջեով և՛ եկամուտները, և՛ ծախսերը զիջում են 2022-ին (ընդ որում, ծախսերը զգալիորեն՝ 25.3 մլրդ դրամով կամ 19.3%-ով)։ Տարվա ընթացքում մի քանի անգամ սովորական գործելաոճ դարձած բյուջեի էական ճշտումներ կատարելուց հետո, միևնույն է, փաստացի ցուցանիշները հեռու են մնում պլանավորված ցուցանիշներից։