Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Աշխարհ

Արդարադատություն չի կարող հաստատվել Աննա Փիլոսյանի պես դատավորներին «կախաղատ տանելով». Բաց նամակ՝ USAID-ի ղեկավարին

USAID-ն ամերիկյան հարկատուների միլիոնավոր գումարներ է ներդրել Հայաստանում դատական բարեփոխումների համար։ Դատավոր Աննա Փիլոսյանի գործին ուշադիր հետևելը լավ միջոց է տեսնելու, թե արդյոք ԱՄՆ հարկատուների փողերը Հայաստանում արդյունք բերում են, թե ոչ, որպեսզի չպարզվի, որ չնայած USAID-ի լավագույն ջանքերին՝ Հայաստանում դատական համակարգի վիճակը ոչ միայն չի փոխվել դեպի լավը, այլև գնալով վատանում է։ Նման դիտարկմամբ է հանդես եկել միջազգային փորձագետ Կարո Ղազարյանը՝ բաց նամակով դիմելով USAID Հայաստանի առաքելության ղեկավար պարոն Ջոն Ալլելոյին

Հարգելի պարոն Ալլելո,

Շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 15-ին USAID-ի ֆինանսավորմամբ նոր հնգամյա ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որով նախատեսվում է աջակցել Հայաստանի կառավարությանը արդարացի դատական համակարգ ձևավորելու և իրավունքի գերակայության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու հարցում:

Մեկնարկի միջոցառմանը Դուք հայտարարել եք. «USAID-ի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը պատրաստ է օժանդակելու Հայաստանին լուծելու են դատական իշխանության համար խնդրահարույց հարցերը (օրինակ` գործերի կառավարման թերի համակարգը, գործերի աճող ծավալը և դատարաններին վերաբերող կանոնների թափանցիկության պակասը):

Փաստորեն, ծրագրի գործողությունները պետք է զարգացնեն դատական իշխանության գործառութային անկախությունը և արդյունավետությունը, ամրապնդեն դատարանների, համապատասխան ինքնավար մարմինների և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների նկատմամբ բազմակողմանի վերահսկողությունը:

Գրելով այս մասին` ես Ձեր ուշադրությանն եմ հրավիրում մի հարցին, որը ենթակա է ընդգրկման դատական համակարգի մարտահրավերներին ու արդարադատության ոլորտի ամրապնդման հնարավորություններին վերաբերող Ձեր ընթացիկ քննարկումներում. խոսքը Հայաստանում դատավոր Աննա Փիլոսյանի գործի մասին է: Նա անցյալ շաբաթ կանգնած էր Բարձրագույն դատական խորհրդի առջև` պատասխանելու համար այն մեղադրանքներին, որ ներկայացրել էր Արդարադատության նախարարությունն այն բանի համար, որ նա ուշացրել է ընդամենը 4 (0,1%) գործով վճիռ՝ իրեն հանձնարարված 5000-ից ավելի գործերի թվից:

Ստորև ԲԴԽ-ի երկու նիստերի հղումներն են`

1/ https://youtu.be/ccXW7XSJcZE

2/ https://youtu.be/uMPWbsN2__k

Վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստան իմ 3 այցերից մեկի ընթացքում ես այցելել եմ Երևանի դատարան, որտեղ պաշտոնավարում է դատավոր Աննա Փիլոսյանը: Ես յոթ (7) տարի է, ինչ ճանաչում եմ դատավոր Փիլոսյանին: Նա Հայաստանի այն մի քանի դատավորներից է, որոնց գործունեությանը ես հետևում եմ, և որոնց դատական նիստերն այցելել եմ տարիներ ի վեր` դիտարկելու վարույթները և ներկայացնելու Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ իմ եզրահանգումներն ու առաջարկները, ի թիվս այլոց, արդարադատության նախարարությանը:

Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ Հայաստան յուրաքանչյուր այցիս ընթացքում ես հանդիպել և ներկայացրել եմ ընդհանրապես Հայաստանի դատական համակարգի և, մասնավորապես, դատավարական ընթացակարգերի վերաբերյալ իմ մտահոգությունները արդարադատության մի քանի նախարարների ու Մարդու իրավունքների մի քանի պաշտպանների։ Այդ թվում հանդիպել եմ Կարեն Անդրեասյանին, որը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներկայիս նախագահն է, երբ նա դեռ Հանրապետության օմբուդսմանն էր:

Ավելին, ինչպես թերություններ, այնպես էլ դրական զարգացումներ վեր հանելու նկատառումով դատական գործընթացներին հետևել ու դրանք արձանագրել եմ ինչպես լինելով Երևանում, այնպես էլ գտնվելով Հայաստանից հեռու:

Խոստովանեմ․ կարծում էի, թե տեսել եմ այն ամենը, ինչ որևէ մեկին անհրաժեշտ է գիտակցելու դատաիրավական բարեփոխումների հրատապ կարիքը, և թեպետ ես որոշել էի «լեզուս կծել» Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) պատերազմից հետո վերջին 2 տարվա ընթացքում, բայց անցյալ շաբաթ ԲԴԽ-ի նիստերին հետևելը ստիպել է ինձ գիտակցել, որ Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ իմ նախորդ մտահոգությունները խամրած են` ի համեմատ այն բացարձակ վրդովմունքի, որ կապված է այս օրերին Հայաստանի դատական իշխանության անգործունակ վիճակի հետ:

Իմ այդ նկատառումները վերաբերում են Հայաստանի ԲԴԽ-ի նիստին, որ նախաձեռնվել է արդարադատության նախարարության միջնորդությամբ: Այն վերաբերում էր դատավոր Փիլոսյանին կարգապահության պատասխանատվության ենթարկելուն` կապված չորս (4) գործով վճիռը ժամանակին տրամադրելը «ձախողելու» հետ: Սակայն նիստին հետևելով` ինձ համար շուտով պարզ դարձավ, որ մինչ դատավոր Փիլոսյանը հետապնդման էր ենթարկվում ուշացումների համար, ի հայտ եկան մի շարք որոշիչ գործոններ, որոնք, թվում է, աչքաթող են արվել թե´ Արդարադատության նախարարության, և թե՛ ԲԴԽ-ի կողմից:

Այդ գործոնների թվում գլխավորն այն փաստն էր, որ դատավոր Փիլոսյանը գերբեռնված էր ավելի քան 5000 գործով, և նա պատասխանատվության էր կանչվել ընդամենը չորս (4) գործերով իր վճիռների կայացումը ձգձգելու համար: Պարզ թվաբանությունը տալիս է 99,9% կատարողականություն, երբ չափվում է չորս (4) ձգձգված գործն ավելի քան 5000-ի թվում, որոնց մասով կողմերը, ըստ էության, որևէ նկատառում չհայտնեցին: Հենց այս համատեքստն է, որ հարց է ծնում՝ չի՞ ստացում, որ դատավոր Փիլոսյանն իր պարտականությունները կատարել է հերոսաբար։

Այդ հարցի պատասխանն է, որ ինձ ստիպում է գրել Ձեզ այսօրվա Հայաստանում տրամաբանություն, բանականություն և արդարադատությանը նմանվող ինչ-որ բան ներարկելու հրամայականի մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև ցանկացած օրացուցային տարում առկա է 2000 աշխատանքային ժամ (50 աշխատանքային շաբաթ շաբաթական 40 ժամով՝ 2 շաբաթ արձակուրդով): Դա ընդամենը 24 րոպե է յուրաքանչյուր գործի համար: Իսկ ի՞նչ տեսակ արդարադատության կարելի է հասնել ընդամենը 24 րոպեում։

Ես 38 տարի է, ինչ ԱՄՆ իրավական համակարգի ակտիվ անդամ եմ, և այդ տարիներից ավելի քան 31-ը հանդիսանում եմ փաստաբան: Որպես իրավաբանական դպրոցի դեկան և իրավունքի պրոֆեսոր՝ իմ ծառայությունը տևել է 22 տարի: Ես լայնորեն դասախոսել եմ ԱՄՆ-ի իրավապահ համակարգի ակադեմիաներում և տարիներ շարունակ ծառայել եմ որպես Կալիֆորնիայի նահանգի դատական գնահատման մի քանի հանձնաժողովների անդամ: Եվ այս բոլոր տարիների ընթացքում ես դեռ չեմ հանդիպել մի գործի, որը հնարավոր էր լուծել կամ պատշաճ ձևով լուծվել է ընդամենը 24 րոպեում։

Արդարադատության իմաստը այն հենց այնպես արագացնելու մեջ չէ: Արդարությունը՝ ճշմարիտ արդարադատությունը, այն է, որն իրականացվում է ծանր ու թեթև անելով, հետևողական, մտածված և ուշադիր ձևով: Արդարադատությունը ձեռք է բերվում միայն բոլոր փաստերի ու համապատասխան իրավական կարգավորումների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում: Ու թեև ասվում է, որ «հետաձգված արդարադատությունը մերժված արդարադատությունն է», սակայն այն, ինչը հաճախ չի ասվում, ոչ էլ հաճախ հասկացվում է՝ իսկապես հասկացվում ու սկզբունք դառնում, սա է. «Շտապեցված արդարադատությունն անարդարության բաղադրատոմսն է»:

Վերոգրյալի հիման վրա ես կոչ եմ անում USAID-ին, Հայաստանի արդարադատության համակարգի բարեփոխմանն ուղղված իր ջանքերում հոգ տանել, որ դատական համակարգը բարելավվի, դրա շարքերը բոլոր մակարդակներում բազմապատկվեն՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններից մինչև բարձրագույն դատական ատյան: Սակայն մոտ ապագայում USAID-ն պետք է ուշադիր հետևի նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդին: Դատավոր Աննա Փիլոսյանի հարցով որոշումը պետք է կայացվի առաջիկա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 17:45-ին։ Ուշադիր հետևեք և որոշեք, թե արդյո՞ք հաշվի են առնվում համակարգային թերությունները, և արդյո՞ք ինստիտուտները նույնքան հաշվետու են, որքան այն անձինք, ովքեր իրենց մակարդակում փորձում են այդ ինստիտուտների կազմում աշխատել իրենց առավելագույն հնարավորությունների սահմաններում: Ուշադիր հետևեք, որպեսզի պարզեք, թե արդյո՞ք ճիշտ է անհատ դատավորին պատասխանատվության ենթարկել անգործունակ համակարգի արատների համար, թե՞ արդարադատության ու արդար դատաքննության Հայաստանյան մոդելը դատավոր Փիլոսյանի գործով կյանքի է կոչում «շտապեցված արդարադատությունն անարդարության բաղադրատոմսն է» հայեցակարգը։

Հայաստանում կարող է արդարադատություն հաստատվել միայն դատական համակարգի բարեփոխմամբ, այլ ոչ թե «կախաղան տանելով» Աննա Փիլոսյանի պես դատավորներին, որոնք գերբեռնված են գործերի ահռելի քանակով, և ակնկալվում է, որ դրանց քննությունը կատարեն «մեծածախ» եղանակով՝ յուրաքանչյուր գործին 24 րոպե հաշվարկով: Հայաստանի ժողովրդին լավագույնս կծառայի դատավորների ավելի շատ հաստիքների ստեղծումն ու նոր դատավորների ներգրավումը: Մինչ այդ, բոլոր շահագրգիռ կողմերը պետք է երախտապարտ լինեն դատավոր Փիլոսյանի նմաններին, քանի որ նրանք են, որ վառ են պահում «գիշերվա ճրագը» և վճիռներ են կայացնում իրենց հանձնարարված ավելի քան 5000 գործերի 99,9%-ով։

Հստակեցնեմ․ եթե կա մի գործ, որն այն ցուցիչն է, թե USAID-ին ո՛ր խնդիրներին պետք է անդրադառնա, իսկ որ խնդիրներին՝ ոչ, ապա սա հենց այդ գործն է: Ուստի ուշադիր հետևեք Դատավոր Փիլոսյանի գործով ԲԴԽ-ի կայացվելիք որոշմանը` պարզելու, թե արդյո՞ք արդար դատաքննության բովանդակային ու ընթացակարգային չափորոշիչները շարունակում են գործել, և արդյո՞ք արդարությունն ու բանականությունն ակնառու են: Հետևե՛ք այս գործին, որպեսզի հավաստիանաք, թե արդյո՞ք այս սկզբունքներն ու արժեքները Հայաստանում «ողջ-առողջ» են:

Ի վերջո, USAID-ն ամերիկյան հարկատուների միլիոնավոր գումարներ է ներդրել Հայաստանում դատական բարեփոխումների համար։ Դատավոր Աննա Փիլոսյանի գործին ուշադիր հետևելը լավ միջոց է տեսնելու, թե արդյոք ԱՄՆ հարկատուների փողերը Հայաստանում արդյունք բերում են, թե ոչ, որպեսզի չպարզվի, որ չնայած USAID-ի լավագույն ջանքերին՝ Հայաստանում դատական համակարգի վիճակը ոչ միայն չի փոխվել դեպի լավը, այլև գնալով վատանում է։