Ադրբեջանը քարոզչական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում կայացած համաժողովրդական հանրահավաքն ի թիվս մեծ թվով հարցերի նաև կոտրեց ադրբեջանական քարոզչության այն պնդումը, թե Արցախում ընդամենը 30-40 հզ մարդ է ապրում։
Դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ ադրբեջանցիներն իրենց հասարակությանը համոզում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերել։
Հիմա միջանցքը փակ է, Հայաստանից մարդկանց մուտքը բացառված, դեռ չեմ խոսում Արցախում վառելիքի ճգնաժամը, որի պայմաններում Արցախի կենտրոնական հրապարակում և հարակից փողոցներում 60-65 հզ. մարդ էր հավաքվել։
Եթե վառելիքի խնդիր չլիներ, անկասկած մարդկանց թիվն ավելի շատ կլիներ։
Ադրբեջանը քարոզչական/քաղաքական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում։
Մարդկանց բազմությունը, պայքարելու պատրաստակամությունն ու արժանապատվությունը ֆիքսվեց ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային դերակատարների կողմից։
Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է նաև ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու և Արցախն ադրբեջանական դաշտ չհրելու տեսանկյունից»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի