Զարմանալի և սարսափեցնող է համայնքի բնակիչների միջոցների նմանօրինակ վատնումը․ Վեդիի ավագանու անդամ
Հակոբ Թուրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի՛ համաքաղաքացիներ
<Իմ հզոր համայնք> խմբակցությունը դեմ է քվեարկել Վեդու համայնքապետի կողմից ներկայացված համայնքի ղեկավարի տեղակալների, խորհրդականների, օգնականների, գործավարների, վարորդների, մամուլի քարտուղարի հաստիքներին ու աշխատավարձի չափերին վերաբերվող որոշման նախագծին, որը քննարկվել է 12.12.2022թ. համայնքի ավագնուն նիստի ընթացքում:
Մեր խմբակցության համար զարմանալի և նաև սարսափեցնող է , համայնքի բնակիչների միջոցների նմանօրինակ վատնումը: «Արդյունվետ», «որկյալ» և համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրներն «արագ» լուծելու համար, համայնքի ղեկավարի ներկայցմամբ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվել 2023թ. համայնքի բնակիչների հաշվին պահել.
1. 3 տեղակալ - 1 .180.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով
2. 2 խորհրդական - 500.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
3. 2 օգնական - 460.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
4. 2 գործավար - 330.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
5. 3 վարորդ - 450.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
5. 1 մամուլի քարտուղար - 200.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով:
Պետք է նշել, որ բոլոր վերը նշված պաշտոնները չեն պահանջում ո՛չ կրթություն, ո՛չ աշխատանքային գործունեություն /ստաժ/: ՏԻՄ օրենքում նախատեսված միակ պահանջը վերաբերվում է տեղակալի պաշտոնին,այն էՙ համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից /
տեսՙ ՀՀ ՏԻՄ օրենք, հոդված 57/, որն էլ բնականաբար խախտված է:
Մեր Խմբակցությունն առաջարկել է, ոչ թե բարձրացնել /2022թ. համեմատությամբ, 2023թ. տեղակալների աշխատավարձը բարձրացվում է 110.000 ՀՀ դրամով ամսական/, այլ ընդհակառակը, հաշվի առնելով համայնքում առկա հազարավոր չլուծված խնդիրները, հաշվի առնելով, որ վերը նշված պաշտոնները զբաղեցնող անձանց համար օրենքը չի պահանջում կրթություն և ստաժ, աշխատավարձի չափը պետք է նվազեցնել, կրճատել տեղակալների, խորհրդականների, օգնականների, վարորդների և գործավարների հոծ բանակը: Խմբակցության առաջարկը չի ընդունվել և 12.12.2022թ. Վեդի համայնքի քաղաքացիական պայմանագիր խմբակցության 14 ավագանու անդամներ կողմ են քվեարկել Վեդի համայնքի բնակիչների հաշվին պահել հետևյալ պաշտոնները.
1. 3 տեղակալ - 1 .180.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով
2. 2 խորհրդական - 500.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
3. 2 օգնական - 460.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
4. 2 գործավար - 330.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
5. 3 վարորդ - 450.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
5. 1 մամուլի քարտուղար - 200.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի