Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար

«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը
Քաղաքականություն

Երկու պաշտոններում Տիգրան Ավինյանի միաժամանակյա պաշտոնավարման բացահայտումը խառնել է խաղաքարտերը

Կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում՝ ԱՆԻՖ-ում, խառը վիճակ է. Ավինյանի` երկու պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման բացահայտման հետեւանքների վերացման ամբողջ պատասխանատվությունը, կարծես թե, թողնվել է հենց ԱՆԻՖ-ի վրա: Դատելով կառավարության գործողություններից` բոլոր հիմքներն ունենք ենթադրելու, որ ԱՆԻՖ-ում Ավինյանի զբաղեցրած պաշտոնի անձնագրով նրա միժամանակյա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իրապես, խնդրահարույց է:

Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։

Նոյեմբերի 28-ին այս մասին «Փաստինֆո»-ն հանդես էր եկել հրապարակմամբ`՝ «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն » վերտառությամբ, որտեղ արձանագարել էինք նրա պաշտոնների անհամատեղելիության հանգամանքը: Նշենք, որ հրապարակումից առաջ «Փաստինֆո»-ն փորձել էր բանավոր պարզաբանում ստանալ ԱՆԻՖ-ից, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամները ստանում են աշխատավարձ, սակայն բանավոր հարցմանն այդպես էլ պատասխան չէր տրվել, ըստ այդմ, նոյեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք ԱՆԻՖ-ին՝ պարզելու, թե ով է սահմանում ՓԲԸ-ի աշխատակիցների հաստիքացուցակն ու աշխատավարձերի դրույքաչափը, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի և անդամների պաշտոնների համար աշխատավարձ սահմանված է, ինչ դրույքաչափ է սահմանված՝ տնօրենների խորհրդի նախագահի և անդամների համար, արդյո՞ք տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը հրաժարվել է աշխատավարձից, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսվում է առաջիկայում։ Միայն մեր հրապարակումից հետո ՝ նոյեմբերի 29-ին ԱՆԻՖ-ից շտապել են հայտարարել, թե Ավինյանն աշխատավարձ չի ստանում, ընդ որում՝ առանց մեր հարցմանը պատշաճ կարգով պատասխանում։ Իսկ նոյեմբերի 30-ին ԱՆԻՖ-ից արդեն պատասխան ստացանք, ըստ որի` աշխատակիցների հաստիքացուցակը սահմանվում է Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ։

«Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը չի սահմանում դրույքաչափեր թե՛ ընկերության աշխատակիցների և թե՛ տնօրենների խորհրդի անդամների համար։ Տեղեկացնում ենք նաև, որ Ընկերության տնօրենների խորհրդի վերջին նիստում խորհրդի նախագահի փոփոխության հարց չի քննարկվել»,- նշել էին ԱՆԻՖ-ից` խուսափելով պատասխանել մնացած հարցերին։ Նկատենք, որ ԱՆԻՖ-ի պատասխանից արդեն իսկ հետեւում է, որ Ավինյանը ստեղծագործական կա խորհրդատվական աշխատանքով չի զբաղվում, այլ Երեւանի փոխքաղաքապետը զբաղված է մեկ այլ ընկերության կառավարմամբ:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ուղղելով նույն հարցերը, ինչպես նաև՝ խնդրելով տրամադրել նաեւ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, քանի որ հենց այս նախարարությունն էր ընդհուպ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ։ Սակայն նախարարությունում, թերեւս հասկանալով հարցի լրջությունը, խուսափել են տրամադրել կանոնադրությունը ու պատասխանել այն հարցին, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամներից որեւէ մեկը հրաժարվել է աշխատավարձից: Այս նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2019թ N 513-Ն որոշմամբ, ինչն առանց իրենց էլ գիտեինք ու ուղղորդել կանոնադրությունն ստանալու համար դիմել իրենց:

«ՀՀ կառավարության 2021թ մարտի 25-ի` «ՀՀ կառավարության 2019թ ապրիլի 18-ի N513-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ՝ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- հայտնել են նախարարությունից՝ «գնդակը» վարչապետի աշխատակազմի դաշտ գլորելով։ Հետեւողական լինելով «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմին, որտեղից էլ հարցմանը չեն պատասխանել՝ այն վերահասցեագրելով ԱՆԻՖ-ին, որտեղից ավելի վաղ որևէ հոդաբաշխ պարզաբանում չէր ներկայացվել, իսկ կառավարության վերահասցեագրումից հետո պարզվեց որ իրենց 30 օր ժամանակ է անհրաժեշտ՝ պատասխան տրամադրելու համար: Մինչդեռ, օրենքով սահմանված է, որ 30-օրյա ժամկետն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` պարզելու կանոնադրություն, հաստիքացուցակ ունեն, թե ոչ, որոնք են տնօրենների խորհրդի անդամների գործառույթների շրջանակը:

Տեղեկատվության տրամադրումից խուսափելը թույլ է տալիս եզրահանգման գալու, որ կառավարությունը և նրա ներքո գործող կառույցն իրապես թաքցնելու բան ունեն և տեղեկատվական բլոկադայի քողի ներքո փորձում են կոծկել կոռուպցիան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։