Փաշինյանը պնդել է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բանկային ոլորտի մասնագետներն անցած շաբաթ խորհրդարանում դեմ են արտահայտվել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման՝ իշխանության առաջարկած մոդելին, սակայն Նիկոլ Փաշինյանը, երկու ոտքը դրած մեկ մաշիկի մեջ, պնդում է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների», որպեսզի քաղաքացիներին ավելորդ անհարմարություններ չպատճառվեն։
Հիշեցնենք, որ փորձագետներն առաջարկում են, որ հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացին հիմնավորի՝ ապացուցի իր ունեցվածքը, հակառակ դեպքում գործընթացը դառնում է անիմաստ, քանի որ վաղը պետությունը չի կարող իքս պաշտոնյային, գործարարին կամ քաղաքական գործչին ասել, որ ապօրինի է հարստացել, եթե չունի նախնական պատկերը։
Կառավարությունում օրերս նեղ կազմով քննարկման ժամանակ Փաշինյանն ասել է, որ համընդհանուր հայտարարագրումը կիրականացնեն ոչ թե մասնագիտական համայնքի թելադրանքով, այլ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի