Երկրորդ խայտառակ միջադեպն է Փաշինյանի ավտոշարասյան կողմից. Թագուհի Թովմասյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի մի քանի քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս) նկատմամբ բռնության կիրառումն անընդունելի է:
Նոյեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացելիս պարեկները բռնություն են կիրառել մի քանի քաղաքացու նկատմամբ: Հրապարակված տեսանյութերում որոշակիորեն երևում է, թե ինչպիսի վնասվածքներ են առկա հիվանդանոցում գտնվող քաղաքացիների մոտ, իսկ վերջիններիս կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն առնվազն մտահոգիչ են։
ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, սակայն դրանք դիտարկվում են որպես բացառիկ միջոց և կիրառվում են ըստ էության իրավախախտի նկատմամբ։
Դատապարտելով ցանկացած բռնության դրսևորում՝ հարկ եմ համարում այս համատեքստում ընդգծել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել առնվազն այնպիսի պայմաններ, որ քաղաքացին առավելագույնս զերծ մնա պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի (անձանց) կողմից ոչ իրավաչափ ուժի գործադրումից։
Դեպքի առիթով պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ ոստիկանապետից: Հետևողական եմ լինելու համանման դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելուն, ինչպես նաև, իմ լիազորությունների շրջանակում, դրանց հնարավոր կանխարգելմանը:
Արձանագրենք, որ սա երկրորդ ամոթալի ու խայտառակ միջադեպն է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից. հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, սպանվեց Պարոնյան փողոցում՝ վթարից: Հիմա էլ քաղաքացիների ծեծն է, այդ թվում՝ անչափահասի... Հայկական ժողովրդավարությունը շատ տարբեր է...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի