Ելենա Կիրակոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը հայտարարություն է տարածել.
«Տեղեկացնում եմ, որ այսօր ներկայացրել եմ պատգամովարական մանդատից հրաժարվելու իմ դիմումը։ Հանդիսանալով «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, կուսակցությունը սույն թվականի նոյեմբերի 28 –ին որոշում է կայացրել դադարեցնելու իր գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այս որոշումը երկար քննարկումների և խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։
Մեր կուսակցության ներկայացուցիչներն արել են ամեն բան ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու համար։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ աշխատանքներն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։
Հիմք ընդունելով այդ մոտեցումը, որոշում է կայացվել կուսակցության գործունեությունը շարունակել ըննդիմադիր դաշտում իբրև արտախորհրդարանական ուժ՝ հավատարիմ մնալով կուսակցության կողմից հռչակված արժեքներին ու քաղաքականությանը։
Ես, իմ պատգամավորական գործունեության ընթացքում, փորձել եմ բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև, փորձել եմ օգտակար լինել բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն հարցում իմ աջակցության և միջամտության կարիքն են ունեցել։ Եղել եմ և շարունակելու եմ լինել ազնիվ իմ սկզբունքների մեջ։
Բարձր գնահատելով այն անցած ուղին, որ ունեցել ենք «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ, ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել համատեղ անցած ճանապարհի և համատեղ կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության և պայքարի մեջ»։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Կրեմլը մեկնաբանել է Պուտինի, Վիտկոֆի և Քուշների միջև բանակցությունների արդյունքները