Բաքուն Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցի հետաձգմանն իր վերաբերմունքը ցույց է տալիս սահմանին
Բաքուն Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցի հետաձգմանն իր վերաբերմունքը ցույց է տալիս թե Հայաստանի հետ սահմանին, թե հենց Ղարաբաղում։ Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ միայն անցած շաբաթ Ադրբեջանը 3-4 սադրանք է ձեռնարկել Ղարաբաղում։ Դրանցից միայն երկուսի մասին է պաշտոնապես հայտնի։
«Պաշտոնական տեղեկություն է եղել Ասկերանի շրջանի ուղղությամբ երկու սադրանքների մասին։ Վերջին դեպքը եղել է նախօրեին Մարտունու շրջանի ուղղությամբ։ Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սրան զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է դանդաղ, բայց, այնուամենայնիվ, լարվածության աճ։ Նաեւ որոշ դեպքերում լինում են որոշակի դիրքային տեղափոխություններ, որոնց վերջնական նպատակն այս պահին դժվար է որոշել»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է մեկ բան․ Բաքուն հստակ ծրագրված սադրանքներ է իրականացնում ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Ղարաբաղում։
«Սրանք բոլորովին պատահական միջադեպեր չեն, այլ իրավիճակի նախապես ծրագրված թեժացում»,- համոզված է ընդդիմադիրը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի