Բանակի բարեփոխման մասին նոր օրենքը որոշակի ռիսկեր եւ անորոշություններ է պարունակում. Տիգրան Աբրահամյան
Զինծառայողների ատեստավորման մասին օրենքը ներկա ձեւով որոշակի ռիսկեր եւ անորոշություններ է պարունակում։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 17-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորին, օրինակ, անհասկանալի են ատեստավորման չափանիշներն ու սկզբունքները։ «Անհասկանալի է, թե ինչպես են գնահատվելու զինվորականների գիտելիքները եւ հմտությունները, ինչի հիման վրա են նրանք գնահատվելու, որտեղ են այն երաշխիքները, որ այս պրոցեսը օբյեկտիվ եւ անաչառ է լինելու։ Սա կարեւոր է։ Չէ՞ որ պրոցեսի ցանկացած խափանում, սուբյեկտիվիզմի եւ անարդար վերաբերմունքի ցանկացած դրսեւորում կարող են հանգեցնել զինվորականների հիասթափության»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Աբրահամյանը համոզված է. զինծառայողների խրախուսման անգամ կատարյալ համակարգը պետք է ներդրվի այնպիսի պայմաններում, երբ բազային աշխատավարձը հասցված է քիչ թե շատ ընդունելի մակարդակի։ «Իսկ ներկա պայմաններում պայմանագրային զինծառայողների բազային աշխատավարձը չափազանց ցածր է։ Պարեկային ոստիկանները շատ ավելի են ստանում պայմանագրային զինծառայողներից, որոնք ծառայում են առաջնագծում՝ պատերազմի մշտական սպառնալիքի ներքո»,- նշել է պատգամավորը։
Իր նկատառումները նա ներկայացրել է պաշտպանության նախարարություն եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբ։
Պատգամավորը միաժամանակ աջակցություն է հայտնել «Հայրենիքի պաշտպան» ծրագրին, որով ենթադրվում է ժամկետային զինծառայողների անցում պայմանագրային ծառայության՝ ժամկետային ծառայության 6 ամսից հետո։ Նա համոզված է, որ որոշ թերություններով հանդերձ, որոնք կապված են, նախ եւ առաջ, զինծառայության ընկալման հետ, օրինագիծը, ըստ էության, թույլ կտա հանրայնացնել ծառայությունը բանակում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի