Անել ամեն ինչ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը․ Շարմազանով
Նոր իրողությունների պայմաններում հանրապետականների խորհրդարան վերադառնալն արդարացված է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչու՞ են հանրապետականները վերադառնում խորհրդարան։
Ակնհայտ է՝ կա նոր իրողություն։
Փաստ է,որ 1,5 ամիս տեւած ակտիվ փողոցային պայքարն իր վերջնական նպատակին չի հասել։
Իսկ նպատակը՝ Նիկոլի հեռացումն էր։
Հանրապետականի նպատակը մնացել է նույնը, բայց փողոցային պայքարի ոչ լիարժեք ակտիվության պայմաններում հրաժարվել խորհրդարանական գործիքակազմից/վերահսկողությունից, խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորություններից առնվազն տարակուսելի կլիներ։
Միջազգային ակտորները պետք է լսեն ազգային ու պետական շահ սպասարկող փաստարկված խոսք։
Նիկոլիստական ռեժիմը դա ոչ կարող է ու ոչ էլ ցանկանում է անել։
Ու եթե հանրահավաքների ժամանակ այդ խոսքը հնչում էր հարթակից,ապա հիմա այն չհնչեցնելը խորհրդարանական դիվանագիտության խողովակներով հավասարազոր կլինի հանձնվելուն։
Մի բան էլ.մանդատի կամ աշխատավարձի համար հանրապետականների խորհրդարան գնալու մեղադրանքները զզվանք են առաջացնում։
ՀՀԿ բոլոր պատգամավորները ապացուցել են,որ եղել են ու կան պայքարի առաջնագծում։
Այսօր ,երբ պայքարի խրամատը անցնում է նաեւ խորհրդարանական վերահսկողության ու դիվանագիտության ճակատով՝հանրապետական պատգամավորները կլինեն այնտեղ։
Կվերսկսվի՞ փողոցային պայքարը՝ մերոնք կլինեն այդ պայքարի առաջին շարքերում։
Անել ամեն ինչ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը»,- գրել է նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի