Եռաբլուրում որդեկորույս մայրերին բռնությամբ բերման ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել․ ՀՔԱՎ-ի հաղորդումը կցվել է դրան
2022 թ․ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում որդեկորույս մորը բռնությամբ բերման ենթարկելու մասին ՀՔԱՎ-ի հաղորդումը միացվել է արդեն հարուցված քրեական գործին։ Այս մասին ՀՔԱՎ-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել միջադեպից ժամեր անց՝ NEWS.am լրատվական կայքի` «Էդ տականքը որդուս շիրիմը չի պղծելու. զոհվածի մոր ինքնազգացողությունը վատացավ բերման ենթարկվելիս» հրապարակման հիման վրա։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման ենթարկում որդեկորույս մորը՝ ուշադրություն չդարձնելով անգամ նրա ինքնազգացողության վատացմանը, որից հետո կինը ուշագնաց է լինում։ Ոստիկանները շարունակում են իրենց բռնի գործողությունները նաև դրանից հետո։
Սրանով ոստիկանության աշխատակիցները հերթական անգամ ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից՝ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ անձի իրավունքներն ու ազատությունները։
ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից հայցել էր ոչ ուշ, քան օրենքով նախատեսված 24 ժամում նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն։
Դատախազությունից տեղեկանում ենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 23-ին, իսկ ՀՔԱՎ-ի հաղորդումը վարույթին է կցվել սեպտեմբերի 27-ին։
Միջադեպի առնչությամբ 35 ՀԿ-ներ, այդ թվում՝ ՀՔԱՎ-ը, սեպտեմբերի 22-ին հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ, որում նշել էին, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը: Այս հայտարարությամբ ՀԿ-ները պահանջել էին ոստիկանապետի հրաժարականը։ Չնայած սրան՝ դեռևս հայտնի չէ, թե ոստիկանությունում դա ինչ արձագանք է գտել՝ արդյո՞ք, բացի քրեական վարույթից, ծառայողական քննություն կատարվել է, պատշաճ գնահատականներ տրվել են, թե՝ ոչ։ Հաշվի առնելով, որ նման դեպքերում քրեական գործերը անհարկի ձգձգվում, կասեցվում կամ կարճվում են, և այդ ողջ ընթացքում օրինազանց ոստիկանները շարունակում են իրենց ծառայությունն ու օրինազանց վարքագիծը, հանրության շրջանում այդ ոստիկանների՝ անպատժելի լինելու ընկալում է ձևավորվում, ինչն էլ հանգեցնում է ոստիկանության նկատմամբ վստահության անկման։
Արձանագրում ենք, որ Եռաբլուրում ոստիկանության ակնհայտ ապօրինի պահվածքը անպատժելության մթնոլորտի հետևանքն է։ Տարիներ շարունակ ՀՔԱՎ-ը ոստիկանության ապօրինի գործելաոճի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացնում, սակայն որևէ ոստիկան մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի