Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի տարածքների բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախօրեին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը դատապարտում է Ռուսաստանին Ուկրաինայի չորս տարածքների բռնակցումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Փաստաթղթում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն է, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պաշտպանությունը», չեն ճանաչվում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի ու Խերսոնի շրջանների «հանրաքվեները»։ Նշվում է, որ կեղծ հանրաքվեները չունեն իրավական ուժ և չեն կարող հիմք հանդիսանալ այդ շրջանների կարգավիճակի որևէ փոփոխության, այդ թվում՝ Ռուսաստանին բռնակցելու համար։
Բանաձևին կողմն է քվեարկել 143 երկիր, 35 -ը ձեռնպահ է եղել, այդ թվում՝ Հայաստանը, 5 երկիր դեմ է քվեարկել։ Բանաձևին դեմ քվեարկած երկրներն են ՌԴ-ն, Բելառուսը, Սիրիան, Նիկարագուան ու Հյուսիսային Կորեան։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի