ՔՊ-ն որոշել է Ալավերդիում եռամսյա հավաքներով չեզոքացնել ավագանու անդամներին
Ալավերդիում լարված վիճակ է։ Այս մասին տեղեկանում ենք Անկյուն գումարած երեք ՀԸ-յան ֆեյսբուքյան էջից:
«Այսօր ժամը 11-ին տեղի է ունենալու Ալավերդի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած ընտրության ժամանակ 49% ստացել է «Ապրելու երկիր» 47 % «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, որոնք ստացել են հավասար քանակով 13-ական տեղեր ավագանիում։ Օրենքի ուժով մեկ տեղ էլ ստացել է 340 ձայն ստացած ՀԱԿ կուսակցությունը։ ՀԱԿ-ը և ԱԵ-ն համաձայնագիր-հուշագիր էին ստորագրել Ալավերդիում տեղական իշխանություն ձևավորելու մասին, որով նախատեսվում է որ ՀԱԿ-ին տալ երկու տեղակալի, մի քանի վարչական ղեկավարների և այլ պաշտոններ։
Օրեր առաջ օրենքով սահմանված ժամկետում ՔՊ համամասնական ցուցակից ինքնաբացարկ է հայտարարել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով ՔՊ- ից համայնքապետի թեկնածուն էր։
Երեկ երեկոյան ոստիկանական ուժեր են բերվել Ալավերդի, որոնք ոստիկանական դետքեր են տեղադրել տարբեր տեղերում։ Երեկվանից հսկողության տակ է նաև համայքնապետարանի շենքը, ստուգվում են մեքենաները։ Այսօր ոստիկաններն արգելել են մաքրուհիներին մտնել սենյակներ և մաքրել։ Առավոտյան ոստիկաններն արգելել են աշխատակիցներին մուտք գործել իրենց աշխատավայրեր, մինչև իրենք չստուգեն սենյակները։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների ոստիկանների ներկայությունը պատճառաբանվում է օրեր առաջ ԱԵ կուսակցության ավագանու երկու անդամի զորակոչվելու ծանացուգիր ուղարելու և նրանց զինկոմիսարիատ չներկայանալու պատճառաբանությամբ։ ԱԵ-ն մեղադրում է իշխանություններին քվեարկությունը տապալելու և իրենց թեկնածուին համայնքապետ դարձնելու նպատակով ԱԵ-ի ավագանու երկու անդամի զորակոչելու համար։ Մեր նկարահող խումբը տեղում, առավել մանրամասն քիչ անց»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի