Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ուժեղացել էր, այլ՝ նրա համար, որ մենք ենք շատ թուլացել. Քոչարյան
Պետք է բանակով զբաղվել լրջորեն։ Երկու տարի է լսում ենք ռեֆորմների մասին, վերջում ծնվեց գաղափար՝ 24 մլն դրամով բանակից ազատվելու մասին, ինչն ուղղակի քայքայիչ է բանակի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով վերջին իրադարձությունների ժամանակ կորուստներին՝ Քոչարյանը նշեց, որ իր համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որն ունեցել ենք, այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու մենք երկու տարվա ընթացքում չենք կառուցել լուրջ բնագիծ Հայաստանի սահմաններում։ Միայն հենակետերով, որից մեկ-երկուսը նորմալ կահավորել են՝ նկարելու և ցույց տալու համար։ Հարցը հետևյալն է՝ ասում են՝ փող ունենք, ինչու՞ մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Չկա բնագիծ, որ հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը թշնամուն մեծ կորուստներ հասցնելու, ժամանակ շահելու և մեզ համար քիչ կորուստներ ունենալու համար է։ Ինձ համար՝ ավելի քան երկու անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ ոչ մի դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից հետո։ Երկու տարի անց ինչու չունենք հարվածային ԱԹՍ-ներ, մի հավատացեք, որ զենք չունենք»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ մենք զենք ձեռք էինք բերում և՛ ՌԴ-ից, և Չինաստանից և՛ այլ երկրներից։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ուժեղացել էր, այլ՝ նրա համար, որ մենք ենք շատ թուլացել։ Նա ընդգծեց, որ պետք է սթափ գնահատել՝ ինչ գործոնները կամ որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի