«Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան»․ Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2019թ․ Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հավաքվածների ծափերը կորզելու համար գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Գոռալուց առաջ ու հետո նա գերխաղաղասիրական ու գերզիջողական քաղաքականություն ու քարոզչություն էր իրականացնում։ Ստացանք պատերազմ ու պարտություն։
2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլ Փաշինյանը սկզբում մտավ թաքստոց, ապա խաղաղության աղավնու դերի մեջ։
2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների։ Խոստանում էր հետևողական լինել նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի հարցում։ Խոստանում էր նաև խաղաղություն։ Փաշինյանը քվե մուրաց «Խաղաղության դարաշրջանի» ու «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմաններով լավ կյանքի» մասին հեքիաթներով։
Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ագրեսիվորեն տարածում են «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Նրանց կարծիքով սա բերելու էր խաղաղություն ու բարգավաճում։
Հիմա Փաշինյանի բոլոր թեզերն ու հայեցակարգերը փլուզվել են և իրենք խոստովանում են այդ մասին։
Եթե նախընտրական փուլում Նիկոլը հայ ժողովրդին համոզում էր, որ թուրքն ու ադրբեջանցին հայերի նկատմամբ վատ է տրամադրվում, որովհետև հայերն են վատ տրամադրված լինում թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, ապա հիմա ինքն է աշխարհով մեկ հայտարարում, որ Ալիևը Երևանը համարում է ադրբեջանական և ագրեսիվ տրամադրվում Հայաստանի նկատմամբ։
ՄԱԿ–ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը խոստովանություն էր այն մասին, որ իր քաղաքականությունը բանկրոտ է։
«Խաղաղության դարաշրջանի» մասին խոստացողը հիմա Ադրբեջանից «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան» է մուրում։ Այսինքն՝ հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ է Արցախը համարել ադրբեջանական, միայն թե Ադրբեջանը ճանաչի 29.800–ը։ Բայց իր այս ողորմելիությամբ է՛լ ավելի է գրգռում Ադրբեջանին։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս առումով էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը փլուզվել է։ Նա մտածում էր, որ Թուրքիայի պահանջները ցեղասպանության ու Կարսի պայմանագրի մասով բավարարելով կարողանալու է այդ երկրի միջոցով ազդել Ադրբեջանի վրա ու խաղաղ ապրել։ Դա էլ էր պատրանք։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ մինչև Ադրբեջանը չբավարարվի, ինքը քայլ չի անելու։ Նիկոլն ու իր թիմը չտեսնելու ու չլսելու էին տալիս Թուրքիայի արածներն ու ասածները։ Հիմա կանգնած են փակուղու առաջ։ Ի՞նչ են հիմա քննարկելու Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, երբ մեր թշնամիները «Զանգեզուրի միջանցք» են պահանջում ու վերջին հարձակումների արդյունքում գործնականում հնարավորություն են ստացել կտրել ամբողջ Սյունիքը։
Եվ այսպես, ՄԱԿ–ում Հայաստանը ներկայացել էր պարտության, խայտառակության խորհրդանիշով։ Շատ ողորմելի տեսարան էր․ նախկինում Ալիևն էր լացում ու բողոքում Հայաստանից, հիմա՝ մենք Ադրբեջանից։
Նիկոլն աշխարհից աջակցություն էր մուրում «հայկական դեմոքըրըսին» պաշտպանելու համար, ինչը միայն ժպիտ ու արհամարհանք կարող է առաջացնել։
Նիկոլ Փաշինյանը պարտվել է և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը։ Ու որպեսզի Հայաստանն էլ իր հետ չտանի գերեզման, պետք է նոր էջ բացել մեր պետական կառավարման համակարգում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի