«Հայաստանում դեռ գործակալական ցանցերի հետ ունեցած խնդիրները չենք լուծել». Փաշինյանը խոսեց այլասերվածության մասին
Շատ կարեւոր է, որ հատկապես ուշադրություն դարձնենք, որ ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անցանց էմոցիոնալ վիճակից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դեպքեր ենք ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, այդ գործերով ինտենսիվ քննություն է գնում, դատական գործեր կան: Որեւէ անձի որեւէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել: Որտեղ որեւէ մեկը օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ արագ եւ ամենակոշտ ձեւերով զգա: Որովհետեւ եկեք արձանագրենք, որ սա պետական անվտանգության հարց է եւ չենք պատրաստվում այստեղ որեւէ կոմպրոմիսի գնալ»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ կարեւորեց տեղեկատվական անվտանգության ապահովումը. «Մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկատվություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկտմամբ: Այստեղ էլ՝ ժողովրդավարությունը ժողովրդավարություն, խոսքի ազատությունն էլ հասկացանք, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել: Այստեղ էլ մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը, ԱԱԾ-ն շատ կոնկրետ մեթոդներ եւ միջոցներ ձեռնարկի, այդ թվում հայտնաբերելով համագործակցող անձանց, որովհետեւ դա, ըստ էության, գործակալական ցանց է Հայաստանում»,-ասաց նա:
Նշելով, որ ՀՀ ԱԱԾ-ն շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում դեռ գործակալական ցանցերի հետ ունեցած խնդիրները չեն լուծել և պետք է շարունակեն այդ ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի