Նիկոլը կատարում է Ալիևի հերթական պահանջը․ Արցախն ուզում են հայաթափել. Թևանյան
Նիկոլը կատարում է Ալիևի հերթական պահանջը․ Արցախն ուզում են հայաթափել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրանիկ Թևանյանը:
«Այն, որ բազմաթիվ գեներալներ սերժանտի էլ չեն ձգում, դա պարզ է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, միևնույն է չի կարողանալու մաքրվել պատերազմի ու պարտության թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կարգավիճակից, դա էլ է պարզ։ Բայց խնդիրն այլ է։
Զինվորականներին կալանավորելը, բանակը վարկաբեկելը շատ ավելի խորքային ու հակապետական նպատակ է հետապնդում։
Ինչպես հայտնի է, Ալիևը պահանջում է ապառազմականացնել Արցախը և չվերականգնել հայկական բանակը։ Երևանից օրերս նրան զեկուցեցին, որ ՀՀ զորամիավորումներ Արցախում այլևս չկան։ Հիմա եկել է Արցախի ՊԲ–ն ոչնչացնելու փուլը, ինչն արվում է բանակային վերնախավին «փչացնելու» և վերնախավում վախի մթնոլորտ տարածելու միջոցով։
Այն, որ ջալալները մանր դեմքեր են, դա փաստ է։ Այնքան մանր, որ նույնիսկ սեփական կաշին փրկելու խիզախություն չունեն։ Բայց նրանք այս մեծ գործընթացում փոքրիկ դետալներ են։ Նրանց կալանավորում են ոչ այնքան պարտության մեղքը Նիկոլից զինվորականների վրա գցելու, որքան բանակի ոչնչացումը սահուն իրականացնելու համար։ Ջալալներին ու միշկաներին մեղադրանք են առաջադրում, որպեսզի վարկաբեկեն բանակը և դրա կազմալուծման «հանրային պահանջ» ձևավորեն։
Խնդիր է դրված զինաթափել ու հայաթափել Արցախը, ինչի շուրջ Բրյուսելում ռազմավարական համաձայնության են եկել Փաշինյան Նիկոլն ու Ալիև Իլհամը։ Վերջինս արդեն բաց տեքստով հայտարարել է այդ մասին»,- գրել է Թևանյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի