Ռուբեն Վարդանյանը չբացառեց իր առաջադրումը ՀՀ վարչապետի պաշտոնում
Այո, եթե անհրաժեշտություն առաջանա, ամեն ինչի կգնամ։ Այս մասին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտոնում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին հարցին, ասաց հայ գործարար, սոցիալական ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Գործարարն այդ դիրքորոշումը հիմնավորեց զուտ հայրենասիրական նկատառումներով։ Վարդանյանը վստահեցրեց, որ այլ պատճառ պարզապես չունի.
«Մարդը, ով պատրաստ չէ անել այն ամենը, ինչ խոստացել է իր երկրին, ստախոս է։ Մարդը, ով պատրաստ չէ լքել իր հարմարավետության գոտին եւ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Հայրենիքին եւ ժողովրդին, բայց անում է միայն այն, ինչ միայն իրեն է ձեռնտու, լիովին ազնիվ չէ։ Մարդը, ով պատրաստ չէ իր կյանքը վտանգել հանուն հայրենիքի, բայց, միեւնույն ժամանակ, իրեն «հայրենասեր» է անվանում, թամադա է»,- ասաց գործարարը։
Ընդ որում, ըստ նրա, խոսքը ցանկության առկայության կամ բացակայության մասին չէ։ Տվյալ դեպքում, ինչպես նշեց Վարդանյանը, խոսքը փաստացի անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին է։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի