Անն Լինդենը ողջունել է Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
ԵԱՀԿ նախկին գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մեկնաբանել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի չորրորդ հանդիպումը։
«Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների չորորդ հանդիպմանը։ Կարեւոր է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու գործընթացի մաս լինել»,- գրել է նա Twiiter-ի իր միկրոբլոգում։
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, որը տեւել է մոտ չորս ժամ, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:
Հիշեցնենք, որ Բրյուսելում արդեն կայացել է այս ձեւաչափի երեք հանդիպում։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի