Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար

«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը

18 համայնքում պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների, այսօր մեկնարկում է քարոզարշավը

Սեպտեմբերի 25–ին Հայաստանի 17 համայնքում համամասնական ընտրակարգով, իսկ 1-ում՝ մեծամասնական ընտրակարգով, ընտրություններ կանցկացվեն։ Նախընտրական քարոզարշավը սկսվելու է այսօր՝ օգոստոսի 31–ին, այն կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ, իսկ սեպտեմբերի 24-ը լռության օր է։

Սեպտեմբերի 25–ին թեժ ընտրություններ են սպասվում Թալինում, այստեղ տեղական իշխանությունը վերցնելու համար կպայքարի 5 ուժ։ 26 695 ընտրող ունեցող այս համայնքում, հիմնական պայքարը կընթանա իշխող «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Ապրելու երկրի» միջեւ։

Թալինում իշխող ուժի ավագանու ցուցակը գլխավորում է Տավրոս Սափեյանը, որը Թալին համայնքի ղեկավարի գործող պաշտոնակատարն է։ 2021 թվականին Թալինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում թեեւ առավել շատ մանդատ ստացավ ընդդիմադիր «Հայք» խմբակցությունը, այնուամենայնիվ, իշխող ուժին հաջողվեց ընդդիմությունից մեկ քվե կորզել, եւ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական թեկնածու Տավրոս Սափեյանը։ Բայց ձայն «գողանալն» էլ Սափեյանին հաջողություն չբերեց։ Համայնքապետի պաշտոնում ընտրվելուց հետո, նա նույնիսկ չկարողացավ երդման արարողություն անցկացնել՝ ավագանու անդամների քվորում չլինելու պատճառով, հետագայում նույն պատճառով ավագանու նիստեր տեղի չունեցան։

Ամիսներ անց, սակայն, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ավագանու նոր ընտրություններ նշանակել։

ՔՊ–ն Թալինում արտահերթ ընտրություններում առաջադրել է ավագանու 81 թեկնածուի, որոնց մեծամասնությունը կուսակցականներ են։ ՔՊ–ի ցուցակից կարելի է եզրակացնել, որ իշխանական կուսակցության հույսը վարչական ռեսուրսն է, այստեղ կան խոշորացված համայնքի կազմում մտնող փոքր համայնքների վարչական ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ։

Իշխանության գլխավոր մրցակիցն, ըստ էության, «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Դավիթ Մանուկյանը։ Նա 2021 թվականի ընտրություններին մասնակցել էր «Հայք» կուսակցության ցուցակով, ընտրվել էր ավագանու անդամ, նաեւ «Հայք» խմբակցության ղեկավար:

Թալինում ընտրություններին մասնակցում է նաեւ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի ավագանու ցուցակը գլխավորում է Սարգիս Մուրադյանը։ Այս համայնքում ընտրություններին կմասնակցեն նաեւ «Արդար Հայաստան» ու «Կայունություն» կուսակցությունները։

Թալինում ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսած, արդեն ահազանգեր կային ճնշումների մասին։ 

23 037 ընտրող ունեցող Սիսիանում համայնքային իշխանության լիազորությունները ստանձնելու համար կպայքարի 7 քաղաքական ուժ։ Ենթադրվում է, որ հիմնական պայքարը կծավալվի «Քաղաքացիական պայմանագրի», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ապրելու երկրի» միջեւ։

Սիսիանում իշխող ուժի թեկնածուն Արմեն Հակոբջանյանն է, որը 1 տարի է՝ կատարում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները։

Իշխանության հիմնական մրցակիցն, ըստ լրատվամիջոցների, լինելու է գործարար Արա Զաքարյանը, որն առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունից։ Զաքարյանը, ասում են՝ չնայած իշխանամետ է, նեղացած է ՔՊ–ից, իրեն Սիսիանի համայնքապետի ԺՊ-ը չնշանակելու, ապա կուսակցության տարածքային կառույցը չվստահելու համար։

Ընտրական պրոցեսները լարված կլինեն նաեւ Տավուշի մարզի 22 454 ընտրող ունեցող Բերդ համայնքում։ Այստեղ ընտրություններին մասնակցելու է երեք ուժ՝ ՔՊ–ն, «Արժանապատիվ սերունդ» եւ «Զորավոր համայնք» դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է կուսակցական Վահրամ Սուքիասյանը, որը Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի տնօրենն է։

Իշխանության մրցակիցն այս համայնքում «Զորավոր համայնքն» է, որի ավագանու ցուցակը գլխավորում է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ իշխանությունները Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։

Քաջարանում, որտեղ ընդամենը 6112 ընտրելու իրավունք ունեցող անձ կա, մրցակցությունը կընթանա գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ իշխող ուժի թեկնածու՝ Արմեն Առաքելյանի միջեւ, որն ըստ մամուլի հրապարակումների՝ գործարար է։ Ըստ լրատվամիջոցների՝ Արմեն Առաքելյանի թեկնածությունը իշխանության բարձր մակարդակներում առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր, սիսիանցի Կարեն Համբարձումյանը՝ ասելով, որ «Առաքելյանը 100 տոկոսանոց հաղթող թեկնածու է Քաջարանում»։

Քաջարանում, սակայն, գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ բարձր վստահություն կա. նա հանդես է գալիս «Դեպի միասնություն» դաշինքով։ Փարամազյանը, հիշեցնենք, պատերազմից հետո պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրա դեմ ի վերջո մեղադրանք առաջադրվեց, մի քանի ամիս կալանավորված մնալուց հետո դուրս եկավ, ինչից հետո նրա քաղաքական ակտիվությունը նկատելիորեն նվազեց, իսկ ամռանը նա արդեն բուռն քննադատության արժանացավ ընդդիմության կողմից, երբ իրենց համայնք այցելած Աննա Հակոբյանին ծաղկեփունջ նվիրեց։

Քաջարանում ընտրություններին մասնակցող մյուս ուժը իշխանամերձ «Հանրապետություն» կուսակցությունն է։

Ալավերդի խոշորացված համայնքում, որտեղ 30 519 ընտրող կա, ընտրություններին մասնակցում է 4 ուժ, «Քաղաքացիական պայմանագիրը» «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ապրելու երկիրը» եւ «Հայ ազգային կոնգրեսը»։

Իշխանության ավագանու ցուցակը գլխավորում է պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ծնունդով Ալավերդիից է։ Նա պատգամավորական գործունեության ընթացքում հաճախ է այցելում Լոռու մարզ, հանդիպումներ ունենում բնակիչների հետ, կարելի է ասել՝ Մկրտչյանը ընտրություններից ամիսներ առաջ է սկսել նախընտրական քարոզարշավը։

Մյուս խոշոր քաղաքը Չարենցավանն է, որի ընտրողների թիվը 26 832–ն է։ Այս համայնքում կպայքարեն երեք ուժ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը, «Ապրելու երկիրը» եւ «Միասնական համայնք» դաշինքը։ ՔՊ–ի ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Գալստյանը։

Չարենցավանում մրցակցությունը կընթանա ՔՊ–ի եւ «Միասնական համայնքի» միջեւ, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը։ Թեեւ երկու ուժերն էլ հաղթելու բարձր շանսեր ունեն, սակայն Չարենցավանում չեն բացառում, որ ընտրությունների արդյունքում մեկ ուժին մեծամասնություն կազմել չհաջողվի։ ՔՊ–ի թեկնածուն կուսակցական Արթուր Գալստյանն է, որը հայտնի է «Ճնդո» մականվամբ։ Ըստ մամուլի հրապարակումների, Գալստյանին հովանավորում են նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրները։

Հետաքրքիր է, որ Արթուր Գալստյանը Հակոբ Շահգալդյանի հետ Չարենցավանում ընտրապայքարի մեջ է եղել նաեւ 2007–ին, սակայն, նա ինքնաբացարկ է հայտնել։ Գալստյանն այն ժամանակ իր որոշման պատճառը նշել էր հնարավոր բախումներից խուսափելու ցանկությունը։

Չարենցավանում իշխանություն ձեւավորելու համար պայքարում է նաեւ «Ապրելու երկիրը», որի ցուցակը գլխավորում է Անահիտ Խեչոյանը։ Մամուլի տեղեկություններով, կին թեկնածուն ցանկացել է ընտրություններին մասնակցել ՔՊ–ի ցուցակով, սակայն ՔՊ–ում նախապատվությունը տվել են Արթուր Գալստյանին։

Մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն միայն մեկ համայնքում՝ Արագածոտնի մարզի Ալագյազ եզդիաբնակ համայնքում։ Այստեղ նախընտրական քարոզչությունը կսկսի սեպտեմբերի 5–ից։

Այս համայնքում առաջադրվել է երկու թեկնածու՝ ՔՊ–ական Անզոր Ուռուսյանը եւ համայնքի անկուսակցական ղեկավար Ջասմ Մախմուդովը։

Ընտրություններ կանցկացվեն նաեւ Ծաղկահովիտ, Ճամբարակ, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Տաշիր, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Անի, Արենի եւ Եղեգիս համայնքներում։