Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան առաջ են գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում․ Լավրով
Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջ է գնացել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանցի նախարարի խոսքով, խումբը ռիթմիկ է աշխատում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման վերաբերյալ հանդիպումներին զուգընթաց։
«Այս եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է երեք նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Հուսով եմ՝ դրանք կավարտվեն շատ մոտ ապագայում։ Ամենակարեւորն այն է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի, ներառյալ՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի հետ սերտ համատեղությամբ, որով շահագրգռված են նաեւ մեր իրանցի գործընկերները»,- ասել է նա։
Լավրովը հավելել է, որ [Աբդոլլահիանի հետ] այսօրվա հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են Ռեշտ-Աստարա մայրուղու երկաթուղային փոքր հատվածի վերականգնման հարցը։ Այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ։
Իր հերթին Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։
«Տարանցիկ երթուղիների ամրապնդումը, այդ թվում «Հյուսիս-Հարավ» դիվերսիֆիկացված գծերը, մենք ընդունում ենք որպես կարեւոր գործոն՝ այս տարածաշրջանում զարգացման, ինչպես նաեւ պարենային անվտանգության ապահովման համար»,- հավելել է նա։
Իրանի ԱԳ նախարարը նաեւ հայտնել է Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունը ավարտին հասցնելու երկրի պատրաստակամության մասին։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի