Թալինի ավագանու անդամներին վախեցնում ու ստիպում են դիմումներ գրել. «Կայունություն» կուսակցության անդամ
Արագածոտնի մարզի Թալին համայնքում սեպտեմբերի 25-ին սպասվող ընտրություններից առաջ, «Կայունություն» խմբակցության ավագանու անդամներին ստիպում են աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց «Կայունություն» կուսակցության անդամ Մանվել Կրպեյանը։
Թալինում ընտրության մասնակցության հայտ է ներկայացրել 5 քաղաքական ուժ, այդ թվում՝ «Կայունություն» կուսակցությունը եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ–ի ավագանու ցուցակը գլխավորում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։
Ըստ Կրպեյանի՝ այս ճնշումներն իրականացվում են իշխանությունների կողմից.
«Ավագանու անդամներին ոստիկանության աշխատակիցները տանից տանում են բաժիններ, թղթերը ձեռքներից վերցնում, դիմում գրել են տալիս: Վախեցնում են, ասում են գրի՝ հրաժարվում եմ։ Լծակներ են օգտագործում, որպեսզի մեզ ստիպեն ՝ դուրս գանք»։
Կուսակցության անդամն ասաց, որ վերջերս ավագանու անդամներից մեկին են ոստիկանական բաժին տարել եւ ստիպել՝ հրաժարվել ավագանու անդամի պաշտոնից, նա աշխատանքից ազատվելու դիմում է գրել, իսկ որոշ ժամանակ անց հետ վերցրել դիմումը։
«Ավագանու անդամը մեզ պատմել է, որ իրեն զանգահարել, ասել են՝ արի գնանք Թալին, նա էլ ասել է՝ չէ, իմ եղբորն եմ սպասում: Զանգահարողները մեքենայի դուռը բացել են, դրանցից մեկն էլ ոստիկանության աշխատակից է եղել, նրան նստացրել են մեքենան ու տարել նոտար եւ տվել են դիմում գրել: Հիմա ՔՊ-ականները գյուղերի վրա են աշխատում»,- պատմեց Մանվել Կրպեյանը։
Կուսակցության անդամը հայտնեց, որ ընտրություններին մասնակցող հինգ ուժերից մեկն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Թեեւ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց համայնքներում տեղի ունեցող զարգացումներից ակնհայտ է դառնում, որ պայքարը որոշ համայնքներում «թեժ է լինելու»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի