24 մլն դրամ վճարելու և ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթացն ամբողջությամբ անընդունելի է. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագիծը, որը ենթադրում է 24 մլն դրամ վճարելու և ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթաց, ամբողջությամբ անընդունելի է։
Սա ոչ միայն երկրում սոցիալական անարդարության նոր ջրբաժանի, այլ ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու։
Սրանից բացի, սա մտածողության, գաղափարի, հայեցակարգային փակուղի տանող նախաձեռնություն է։
Ոչ պակաս վտանգավոր է նախաձեռնության դրդապատճառները։
Իշխանության համոզմամբ, սա հնարավորություն է տալու ավելացնել պայմանագրայինների աշխատավարձները։
Այսինքն՝ մեզ ուզում են համոզել, որ երկրում փող չկա կամ փող չկա երկրի պաշտպանությունն իրականացնող պայմանագրային անձնակազմի աշխատավարձը բարձրացնելու համար։
Հայաստանում բյուջեից սնվող մեծ թվով կառույցներում հսկայական պարգևավճարային ֆոնդեր են գործում, իշխանությունը բյուջետային գումարները ըստ առաջնահերթությունների չի գործածում, դեռ չեմ խոսում դրանց խիստ անարդյունավետության մասին, իսկ երկրի համար ծանր ժամանակներում հսկայական բեռ ու ծանրություն կրող պայմանագրային զինծառայողների համար պարզվում է գումար չկա։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել՝ զինված ուժերի մեր զինծառայողները՝ շարքայինից մինչև սպաներ, պետք է ապահոված լինեն սոցիալ-կենցաղային՝ միջինից բարձր պայմաններով, որովհետև այս մարդիկ բավականին ծանր, բարդ պայմաններում ապահովում են մեր անվտանգությունը։
Ու սա այն դեպքում, որ իրենց թիկունքում չեն զգում պետության, այս իշխանության ներկայությունը, ավելին՝ սրանց քաղաքականության հետևանքով, անընդհատ նոր սպառնալիքների ու վտանգների են բախվում»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի