Ինչ է մտածում Փաշինյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքի մասին.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքականություն է որդեգրել եւ որոշել անձամբ չպատասխանել լրագրողների հարցերին: Բանն այն է, որ դեռեւս հուլիսի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրանից հետաքրքրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի եւ նրա կնոջ ունեցվածքի մասին:
Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի մայիսին 584 հազար 950 դոլարով տուն է գնել ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում: Մենք այս առիթով Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք տեղյակ է, որ նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը, պետական պաշտոնում ծառայելուն զուգահեռ, բիզնես գործունեություն է ծավալել, նաեւ հետաքրքրվել՝ 584 հազար 950 դոլարով տուն գնելն արդյոք կոռուպցիայի վառ օրինակ չէ:
Վարչապետից հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյոք պատրաստվում է Բադալյանին աշխատանքից ազատել, թե ոչ: Հետաքրքիր է, որ, անձամբ մեր հարցերին պատասխանելու փոխարեն, Փաշինյանը գրությունն ուղարկել է հենց Բագրատ Բադալյանին, եւ վերջինս ինքնապաշտպանական է գրել. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում եմ, որ ես բիզնեսով չեմ զբաղվում, այն հանձնել եմ հավատարմագրային կառավարման՝ համաձայն օրենսդրության, ինչի մասին նշված է նաեւ իմ հայտարարագրում»:
Բայց մեզ հետաքրքրում էր ոչ թե Բադալյանի արդարացումը, այլ հարցը՝ կոռուպցիայի օրինակ է դեպքը, թե ոչ, և ամենակարևորը՝ վարչապտը մտադիր չէ արդյոք պաշտոնանկ անել կասկածելի ճանապարհով հարստացածին: Ամեն դեպքում, հարցումը կրկին ուղարկել ենք»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի