Կարճ ասած՝ բերդում գտնվելու 100 օրը Գերասիմի վրա ունեցել է 0 ազդեցություն
ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն անհերքելիորեն քաղաքական բանտարկյալ է, սակայն նույնիսկ ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում այս հարցի շուրջ ներհայաստանյան տարբեր շրջանակների ու տարբեր ժամանակահատվածներում ակտիվ իրավապաշտպան գործունեություն ծավալած անձանց եւ կազմակերպությունների մեղմ ասած անտարբեր վերաբերմունքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Արդեն 100 օր է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է անազատության մեջ։
Հիշեցնեմ, որ Գերասիմը կալանավորվեց 2022թ. մայիսի 12-ին դեռեւս 2020թ. նոյեմբերի 9-ին կատարված արարքի համար, ընդ որում՝ կալանավորվեց բառիս բուն իմաստով 4-րդ փորձից, մինչ այդ նույն փաստական տվյալներով առկա մեղադրանքով եւ նույն հիմքերի առկայության պայմաններում դատարանները 3 անգամ մերժել էին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունները։
Առավել աբսուրդայինն այն է, որ Գերասիմը կալանավորվեց այն պատճառաբանությամբ, որ չի վճարում իր նկատմամբ կալանավորման 3-րդ միջնորդությունը մերժելուց անմիջապես հետո ընտրված 60.000.000 ՀՀ դրամ գրավը։ Իսկ չվճարելու պատճառները բոլորի, առաջին հերթին՝ կալանավորման որոշում կայացրած դատավոր Դավիթ Արղամանյանի համար առավել քան պարզ էին՝ Գերասիմը պարզապես այդքան գումար չուներ եւ երբեւէ չի ունեցել։
Գերասիմն անհերքելիորեն քաղաքական բանտարկյալ է, սակայն նույնիսկ ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում այս հարցի շուրջ ներհայաստանյան տարբեր շրջանակների ու տարբեր ժամանակահատվածներում ակտիվ իրավապաշտպան գործունեություն ծավալած անձանց եւ կազմակերպությունների մեղմ ասած անտարբեր վերաբերմունքը։
Իրավիճակի սյուրեալիզմը կայանում է նաեւ նրանում, որ Գերասիմն արդեն 100 օր է, ինչ անազատության մեջ է գտնվում «Ազատություն» լրատվակայանի հետ տեղի ունեցած միջադեպով հարուցված գործով։
Այն «Ազատություն» լրատվակայանի, որը գործում է դեռեւս 1953 թվականից եւ այդ ժամանակահատվածից մինչ օրս ակտիվորեն լուսաբանում է տարբեր երկրների իշխանությունների կողմից բազմաթիվ անձանց նկատմամբ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումները (օրինակի համար՝ Ալեքսանդր Սոլժենիցին)։
Այն «Ազատություն» լրատվակայանի, որը հիշյալ ժամանակահատվածից ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որի հոգաբարձուների խորհրդի կազմում է ԱՄՆ համաշխարհային մեդիայի գործակալությունը(U.S. Agency for Global Media)։
Ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ արդյոք ԱՄՆ դաշնային կառավարության մաս կազմող հիշյալ գործակալությունը տեղեկություն ունի Գերասիմի գործի եւ դրանում առկա մի շարք հետաքրքիր հանգամանքների մասին, առհասարակ ինչպես է դրան վերաբերվում։
Այնուամենայնիվ ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ Գերասիմը պինդ է եւ ամուր, չունի եւ վստահ եմ՝ չի ունենալու որեւէ տեսակի առողջական խնդիր, կարճ ասած՝ բերդում գտնվելու 100 օրը Գերասիմի վրա ունեցել է 0 ազդեցություն»,- գրել է Գալստյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի