ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը․ Նեդ Փրայս
ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ երկարաժամկետ խաղաղությանը։ Պետքարտուղար Բլինքենը վերջերս հնարավորություն ունեցավ զրուցելու երկու երկրների ղեկավարների հետ։ Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ վերջին մարտերի, մարդկային կորուստների կապակցությամբ։ Մենք կոչ ենք արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը եւ կանխելու կողմերի միջեւ հետագա էսկալացիան։ Մենք կարծում ենք, որ վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չլուծված խնդիրների բանակցային, համապարփակ եւ կայուն լուծման անհրաժեշտությունը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատելուն եւ կշարունակենք դա անել երկկողմ հիմունքներով։ Մենք հավատում ենք, որ մշտական երկխոսության եւ փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, մենք կկարողանանք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության առաջխաղացմանը»,-ասել է Փրայսը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի