նիկոլի համար Կապան-Գորիս ճանապարհի հանձնումը թշնամուն մի փոքր ֆորս-մաժորային վիճակ է
Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածը նախորդ տարվա վերջին մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ։ Այս տարի տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի փոսեր էին գոյացել եւ այլն։ Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Իմ ունեցած վերջին տեղեկություններով հիմա մեծ մասի խնդիրները լուծվել են, մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղից փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։
Գնել Սանոսյանն էլ արձագանքեց, որ ավելի քիչ հատված է մնացել, որ ասֆալտապատեն. «Երրորդ շերտի տեղադրման պրոցեսը սկսվել է, մոտ 5.8 կմ տեղադրվել է։ Եթե հասցնենք հաջորդ Կառավարության նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք վերջին շերտի համար։ Քանի որ շատ էին խնդիրները, եթե որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն, շինարարները դրանք կշտկեն եւ վերջին շերտը կտեղադրենք»։
Ըստ նախարարի՝ ասֆալտի երրորդ շերտի տեղադրումը փոսերի հարցը կկարգավորի. «Եթե այդ հատվածով անցնող բեռնատարները գերբեռնված չլինեն, որովհետեւ հիմնականում ճանապարհը շարքից դուրս էր եկել Կապանից Երեւանից եկող ուղղությունը։ Դա ցույց է տալիս, որ կարեւոր մեղքի բաժինն ունեն նաեւ ծանրաբեռնված մեքենաները»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի