Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունը արցախցիների համար բացառված է. «Ապրելու երկիր»
Օգոստոսի 1-ին, Արցախի Հանրապետության մի շարք հատվածներում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքները նպատակ ունեն Արցախի Հանրապետության բնականոն կյանքը հերթական անգամ խաթարել՝ շարունակելով Արցախի հայաթափության պետական ծրագիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի գրեթե ամբողջ բնակչության վերադարձը հայրենիք, ակնհայտ է, խախտել է Ադրբեջանի բոլոր ծրագրերը, իսկ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի՝ իր հայրենիքը պաշտպանելու առաքելության կատարումը փաստում է, որ Արցախը վճռական է իր ապագան կանխորոշելու հարցում։
«Ապրելու երկիր» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքի լիարժեք իրացման հարցում։ Միևնույն ժամանակ, հերթական անգամ ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունը արցախցիների համար բացառված է, քանի որ Ադրբեջանը Արցախի հարցով ունի միակ նպատակ՝ Արցախի վերջնական հայաթափում։
Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի նման միջադեպերին՝ ամրագրելով, որ արցախցիների՝ իր հողում ապրելու անբեկանելի իրավունքը վաղուց ապացուցված է, և Ադրբեջանը այդ հարցում չի կարող ունենալ որևէ դերակատարում»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի