«Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»...». Գեղամ Մանուկյանի պատասխանը` Մարուքյանին
Շատ թող չանհանգստանա, օրենքի փոփոխության առաջարկ չեմ անելու, նա էլ մնալու է հատուկ հանձնարարություններով դեսպան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառմանը:
«Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»...
Փաստորեն հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը սեփականաշնորհող կա՝ Էդմոն Մարուքյան։ Երեկվա սարկազմս, թե օրենսդրական նախաձեռնությամբ փորձելու եմ հստակեցնել հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթն ու արգելել, որ նա իր շեֆին այլեւս իրավունք չունենա քծնել, ոտքերը լիզել, ամեն էշություն արդարացնել, համարել է իր անձի նկատմամբ իբր ոտնձգություն ու մի խղճուկ գրառումով անդրադարձել գրությանս։
Փաստեմ երկու բան. մարդն արդեն սեփականաշնորհել է պաշտոնն ու համարում է, որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների գծով միակ դեսպանն ինքն է։ (Թող լինի, բարով վայելի, միայն լոգանք հետո ընդունի…)։
Երկրորդը՝ չեմ հասկանում ուղղակի՝ ամեն ինչ փողով, գումարով հաշվելու այդ հիվանդությունը Մարուքյանը ինչպե՞ս է ձեռք բերել։ Թող նա բացատրի։ Բայց իր շատ սիրելի Ալեն Սիմոնյանից հետո որ Մարուքյանն է խոսում իբր պատգամավորական աշխատավարձից չզրկվելու մասին, դա արդեն լուրջ կասկած է հարուցում։
Ավարտեմ կարճ՝ շատ թող չանհանգստանա, օրենքի փոփոխության առաջարկ չեմ անելու, նա էլ մնալու է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Բայց նախորդ գրառումս որ ուշադիր կարդա, կհասկանա՝ Նիկոլի համար լավ պարած դեսպան, բոլոր հետեւանքներով հանդերձ…
Աա, չեմ սպառնըմ… Փաստն եմ արձանագրում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը հասկանալով, որ խելոք և գլուխը կախ սեպտեմբերից պետք է գնա ԱԺ այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է մի լավաշ է հրապարակել, թե գնալու է ԱԺ, որ Էդմոն Մարուքյանի լիազորությունները սահնանափակի օրենքով:
Վայ Գեղամ, Գեղամ, երբ լրագրող էիր հենց գիտեի, թե լուրջ մարդ ես»:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի