Սա հերթական ահազանգն է, որ Հայաստանը գնում է քաղաքացիական ազատությունների սահմանափակումների. Սամվել Մարտիրոսյան
Դժվար է ասել, թե ինչու է դատախազությունը հենց հիմա ներկայացրել համացանցով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու առաջարկը, առավել եւս, որ դատախազը փոխվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Մյուս կողմից Դատախազը վերջերս է հանդիպել ՌԴ ներկայացուցչի հետ, իսկ դուք գիտեք, որ դատախազության ներկայացված փաստաթղթում հենց ռուսական «Ռոսկոմնադզորի» փորձն է ներկայացվել որպես ամենալավը: Միգուցե էնտեղ ստացել է օրինակներ, թե ինչ հիանալի բան է «Ռոսկոմնադզորը»:
Ամեն դեպքում, կառավարությունն անընդհատ փորձում է ինչ-որ միջոցներ ձեռնարկել ինտերնետում կարգավորումներ մտցնելու ուղղությամբ: Օրինակը, «ծանր վիրվորանքի» մասին հոդվածն է, որը փաստացի արդեն չի գործում, եւ հենց դրա չեղարկելուց հետո է սա մտնում: Միգուցե սա փորձարկումների հաջորդ փուլն է, թե ինչը կարող է աշխատել լավ, ինչը կարող է նաեւ չառաջացնել մեծ քննադատություն միջազգային հանրության մոտ, որովհետեւ կառավարությունը նաեւ ձգտում է միջազգային վարկանիշներում բարձր դիրքեր ունենալ»,-ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ամեն դեպքում սա հերթական մի ինչ-որ ահազանգ է, որ Հայաստանը գնում է դեպի ավելի բարդ կարգավորումների, որոնք ենթադրում են քաղաքացիական ազատությունների սահմանափակումներ. «Ամեն դեպքում նման ձեւով ինտերնետի վերահսկողության փորձը լավը չի մի քանի պատճառով: Նախ, հենց փաստաթղթից երեւում է, որ ստեղծողները ինչ-որ նյուանսներ բաց են թողնում ինտերնետի կառուցվածքի հետ կապված: Առավելեւս, որ որպես դրական փորձ վերցնում են ռուսական «Ռոսկոմնադզորը», որը ոչ մմի ձեւով դրական փորձ չի կարելի համարել՝ սկսած ահռելի ծախսերից, վերջացրած նրանով, որ բոլորն էլ հասկանում են, որ «Ռոսկոմնադզորը» քաղաքական ցենզուրայի գործիք է մնացած հայտարարված բները շատ երկրորդական են»,-ընդգծեց փորձագետը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի