Երակ-մերակ փրթել է, որ Բանակ չգնա՞. 44-օրյա պատերա՞զմ է գնացել
Մինչև Նիկոլի հայտնվելը Նարեկ Գրիգորյանի կենսագրության միակ կարևոր դրվագը եղել է այն, որ 2017 թվականի փետրվարից-մայիս ընկած ժամանակահատվածում եղել է «Սևան ազգային պարկ» պահպանվող տարածքի տեսուչը։ Նիկոլը որ եկել է, էդ տղուն՝ ձեռքերը «սիգոտ- միգոտ» տարել դրել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, որ ոչ միայն ձեռքերը սիգոտվի, այլ ողջ մարմինը սիգապատվի։
2018-2020 թվականներին Սիգի տեսուչը գլոբալ առումով սիգապատվել է։ Հետո էլ ազգային ժողով են տարել, որ այնտեղ «լավ կանցերտներ տա», այս անգամ իշխանապատվի։ ՔՊ-ականը հայ հանրությանը հայտնի է, երբ ազգային ժողովում ելույթ ունենալիս սեպտեմբերին սեկտեմբեր ասաց։ Ներկայացնեմ նրա ելույթի տեքստը․ «Վաղը սեԿտեմբերի մեկ ա, մենք ունենք կրթության․․․ կրթության․․․ սեկտեմ․․․ հա, կրթության որակի բարելավման, բարձրացման խնդիր»։ Իսկ որ կնոջ ծնունդը շնորհավորեց ոսկեղենիկ հայերենով, ավելի հայտնի դարձավ․ «Շնորհավոր ծնունդտ, կյանք»։ Առավել հայտնի դարձավ, երբ ազգային ժողովում ,«կռիվներ էր սարքում»։ Հա, կռիվներ ասացի՝ հիշեցի։
Վիքիպեդիան տեղեկացնում է, որ Նարեկ Գրիգորյանը «Ազատվել է Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ «Հետք» ինտերնետային թերթի, ազատման հիմքը եղել է ինքնավնասումը[4]»։ Այսինքն երակ-մերակ փրթել է, որ Բանակ չգնա։ Վնասած երակների նկարներն էլ տարածվել են, կան։ Նիկոլի 44-օրյա պատերազմի ընթացքում «դուխը իրեն կերել» ու պատերազմ է գնացել, ջոկատի հրամանատար եղել ու դեռ պատմություններ է պատմում․ Բայց թե ինչպես է 44-օրյա պատերազմում ջոկատի հրամանատար եղել, լսենք թե ինչ է ասում այսօրվա Աժ արտահերթ նիստում․
«Ձեզ հայտնեմ մի տեղեկություն․ 44-օրյա պատերազմն էր, հոկտեմբերի 20, երբ Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ «Գեղարքունիք» ջոկատ, որի անունն էր Վաչիկ Սաղաթելյան՝ Իշխան Սաղաթելյանի հայրը։ Խնդրում էր, որ՝ ես հիվանդ եմ, ինձ թող տուն գնամ, իմ տղաները կգան ու կմասնակցեն։ Գնաց ու տղաներից ոչ մեկ չեկավ, ու չեմ էլ կարծում, որ գոնե մեկ օր գնացել են 44-օրյա պատերազմի ընթացքում»։ Ես ոչ Իշխանին եմ ճանաչում, ոչ իր հորը, բայց Իշխանի տարիքն իմանալով, նրա հայրը կլինի 60 տարեկան։ Ուրիշ բան չեմ ասում։ Ձեր հաշիվը վերցրեք։ Հետո էլ ասում եք պատերազմը խի ենք տանուլ տվել։ Երակ փրթողն է ջոկատի հրամանատար եղել։ 60 տարեկան մարդուց էլ բողոքում է, որ ասել է՝ հիվանդ եմ։ Այդպիսի այնքա՜ն նիկոլական ջոկատներ են եղել։ Լավ- լավ հագուստներով, զրահաբաճկոններով ու մաքուր կոշիկներով։
Աղբյուրը՝ hraparak.am


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան