Վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում՝ ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ
Կառավարությունը չի մեկնաբանում, թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, թե ինչու է չեղարկվել վարչապետի եւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը, որը նախատեսված է եղել մայիսի 28–ին, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ բարձրացրած հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ մայիսի 28–ին, ժամը 18։00–ին, նախատեսված է եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը եւ պաշտոնական ընթրիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը, սակայն, վերջին պահին չեղարկվել է՝ առանց բացատրության։
Թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը, Մուրադ Փափազյանը «Հրապարակ»–ի հետ զրույցում երկու արժանահավատ վարկածի մասին է խոսել։
«Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ հանդիպման հետեւանքն այն է, որ Ալիեւը Ֆրանսիայի դեսպանին կանչեց եւ բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ եւ այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիեւին։ Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, եւ կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»,- ասել է Փափազյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի