Երբ ասում է, որ զոհվածի հայր է, ոտքով հարվածներ են հասցնում գլխին. զոհվածի քույրը երեկվա դեպքից մանրամասներ է պատմում
2020 թվականի հուլիսյան մարտերի մասնակից, 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրիկի՝ Զավեն Մկրտչյանի նկատմամբ, երեկ՝ հունիսի 3-ին, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում սեւբերետավորները բռնության ենթարկել եւ բերման ենթարկել։
NEWS.am-ի հետ զրույցում Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արեւիկ Մկրտչյանը, պատմեց, որ այդ միջադեպի պահին ինքը որեւէ գործողություն չի իրականացրել. «Հայրս երբ մասնակցում է անհնազանդության ակցիաներին, 44-օրյա պատերազմում զոհված եղբորս նկարով շապիկ է միշտ հագնում։ Այդ լարված պահին հայրս ասաց՝ որդիս հազարավոր թուրքերի է սպանել, հենց այդ բառերի վրա սեւ բերետավորը թեքվում ու ձեռքից քաշում է ու գցում մյուս բերետավորների վրա, ու իրենք սկսում են շատ ուժեղ հարվածել, շապիկն են պատռում, որտքով հարվածներ են հասցնում գլխին, լյարդի հատվածին։ Հիմա հայրս գլխի շրջանում տարբեր վնասվածքներ ունի, ուսերն են ուռել։ Երբ հայրս ասում է, որ զոհվածի հայր է, ասում էին՝ ձենդ կտրի, թե կջարդենք ձեռքդ։ Երբ հարվածում էին, ընկնում էր, ասում էին՝ հենց հիմա վեր կաց, թե չէ ոտքդ կջարդենք»։
Զավեն Մկրտչյանն ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց։ «Խորհուրդ տվեցին, որ մնա վերահսկողության տակ, բայց ինքը հրաժարվեց, եկանք տուն»,- ասաց զոհվածի քույրը։
Նա նշեց, որ եղբոր նկարով շապիկն իրավապահների մոտ է։
Արեւիկ Մկրտչյանը պատմեց, որ Հայկազ Մկրտչյանի ծառայությունն անցել է Տավուշում, 44-օրյա պատերազմին հոկտեմբերի 14-ին իր մարտկոցի հետ տեղափոխվել է Արցախ. «Եղբայրս իրոք հազարավոր թուրքերի է սպանել։ Հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մատույցներում վիրավորվել է «Բայրաքթարից», բերում են իրենց հոսպիտալ, 12 օր կոմայի մեջ մնալուց հետո, նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի օրը, հենց ստորագրման պահին եղբորս սիրտը կանգնում է»։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան