ՔՊ-ականների վոյաժները՝ պետության հաշվին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորներին տարբեր երկրներ գործուղելու վերաբերյալ կարգադրություններ է ստորագրել։ Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը գործուղվում են Շարմ էլ Շեյխ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 8-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։
Պատգամավորներ Սիսակ Գաբիրելյանն ու Հրաչյա Հակոբյանը գործուղվել են Ֆլորենցիա՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) կողմից հրատարակված «Սուրբ Սոֆիա. Աստծո սուրբ իմաստության տաճարներն աշխարհում» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար։
Հովիկ Աղազարյանը հունիսի 3-6-ը կմեկնի Նուր Սուլթան՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությամբ մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Մերի Գալստյանը 6 օրյա աշխատանքային այցով կմեկնեն Պրահա։
ՔՊ-ական պատգմաավորներ Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանը բարեգործական ծրագրի շրջանակներում 10 օրով մեկնել են Երուսաղեմ, որտեղ կլինեն մինչև հունիսի 4-ը։
ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար հունիսի 19-25-ը Ստրասբուրգ կմեկնեն Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վրադանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, ԱՐուսյալ Ջուլհակյանը, ընդդիմադիր պատգամավորներից՝ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանն ու Հայկ Մամիջանյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի